Նարեկ Մկրտչյանը պարգևատրել է ճգնաժամային պայմաններում առանձնահատուկ ներդրում ունեցած սոցիալական աշխատողներին

Լուրեր

17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Սոցիալական աշխատողի օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցել են նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ, սոցիալական պաշտպանության բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ․ տեղեկացնում են գեչատեսչությունից։

Շնորհավորելով սոցիալական աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ՝ նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է նրանց դերը սոցիալական հիմնախնդիրների կանխարգելման և հաղթահարման գործում:

«Սոցիալական աշխատանք մասնագիտության հիմնական արժեքները՝ մարդասիրություն, կարեկցանք, ապրումակցում, աջակցություն ու հանրային փոխօգնություն, մշտապես եղել են մեր ժողովրդին հարազատ, պատմական անցուդարձերը միասնական հաղթահարելու պայման։ Այսօր մեր երկրում շարունակվում է սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացումը․ այն դրվում է մասնագիտական հենքի վրա, ինչը ավելի հիմնավոր է դարձնում սոցիալական աշխատանքի դերը մեր երկրի սոցիալական պաշտպանության համակարգում»,- նշել է նախարարը։

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև սոցիալական աշխատողների նվիրական աշխատանքի կարևորությունը հատկապես կորոնավիրուսային համավարակի և պատերազմի օրերին։ Նախարարի խոսքով՝ ճգնաժամային պայմաններում ու հետճգնաժամային իրավիճակում վերջիններս ապացուցել են, որ պատվով են կրում իրենց կոչումը և մեծ նվիրումով իրականացնում իրենց վերապահված բարդ աշխատանքը:

Միջոցառման ընթացքում շնորհակալագրերով ու հուշադրամներով են պարգևատրվել սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալած և ճգնաժամային պայմաններում առանձնահատուկ ներդրում ունեցած սոցիալական աշխատողները։

Նախապես մշակվել են թեկնածուների առաջադրման և ընտրության չափորոշիչներ, ապա պետական և հասարակական կազմակերպություններն առաջադրել են իրենց թեկնածուներին, իսկ միջոլորտային հանձնաժողովը առաջադրված թեկնածուներից ներկայացրել է պետական, հասարակական և համայնքային ոլորտների այն թեկնածուներին, ովքեր և պարգևատրվել են։