Պարենային ապրանքների համաշխարհային գները հասել են նոր առավելագույնի՝ գերազանցելով 2011թ․ հուլիսի մակարդակը

Լուրեր

12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
Բոլորը

Հոկտեմբերին պարենամթերքի համաշխարհային գներն աճել են 3%-ով՝ 2011 թվականի հուլիսից ի վեր հասնելով գագաթնակետին։ Այս մասին են վկայում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալները։

Հոկտեմբերին FAO-ի սննդամթերքի գների ինդեքսի միջին ցուցանիշը, որը թույլ է տալիս ամեն ամիս հետևել առավել մեծ պահանջարկ ունեցող մթերքների համաշխարհային գների տատանումներին, կազմել է 133,2 կետ, որը 3 տոկոսով ավելի բարձր է սեպտեմբերյան մակարդակի համեմատ։ Այսպիսով, այս ինդեքսի աճը շարունակվում է արդեն 3-րդ ամիսն անընդմեջ։

Բուսական յուղի գների ինդեքսը հոկտեմբերին աճել է 9.6%-ով՝ հասնելով պատմական առավելագույնին։ Այս թանկացումն առաջին հերթին պայմանավորված է արմավենու, սոյայի, արևածաղկի ձեթի թանկացմամբ։ Մասնավորապես, արմավենու յուղը թանկացել է չորրորդ ամիսն անընդմեջ։ Սա հիմնականում պայմանավորված է Մալայզիայում արտադրության ցածր ծավալների հետ, քանի որ այնտեղ աշխատանքային միգրանտների պակաս կա:

Հացահատիկի գների ինդեքսն աճել է 3.2%-ով։ Ամենից շատ թանկացել է ցորենը։

Կաթնամթերքի գների ինդեքսն աճել է 2.6%-ով։ Սա ամենից շատ անդրադարձել է կարագի, ինչպես նաև յուղազերծված կաթի փոշու և կաթի վրա: Միևնույն ժամանակ, պանրի գները մնացել են կայուն,  քանի որ հիմնական արտահանող երկրների կողմից առաջարկի ծավալները բավարարել են պահանջարկի համաշխարհային ծավալներին, նշել են FAO-ում։

Ըստ կազմակերեպության՝ մսի գնի միջին ինդեքսը նվազում է երրորդ ամիսն անընդմեջ։ Հոկտեմբերին ցուցանիշը նվազել է 0․7%-ով։ Խոզի մսի համաշխարհային գներն ընկել են Չինաստանից գնումների նվազման, իսկ տավարի մսինը՝ Բրազիլիայից մատակարարվող մսի գնի կտրուկ անկման հետևանքով:

Տաթև Ֆռանգյան