ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ միանալով ԱՊՀ-ին․ ԼՂ-ի խնդիրը կապ չունի դեմարկացիայի հետ․ Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, պատերազմի դադարեցման մեկ տարին է լրանում։ Ի մի բերենք մեկ տարվա ընթացքն ու սպասվելիք պրոցեսներից խոսենք։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում խոսք է գնում կողմերի համաձայնությամբ նոր ուղիներ կառուցելու մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը կապող։ Ի՞նչ է ծրագրվում այս հարցով։ Արդյո՞ք Հայաստանը քննարկում է Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանին կապող էստակադաներ, թունելներ կառուցելու հարցը։ Եթե այո, ապա ի՞նչ կարգավիճակ են ունենալու այդ կառույցները։

-Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբում արձանագրված է, որ բոլոր ապաշրջափակվող ենթակառուցվածքները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքում։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա, Ադրբեջանի արևմտյան շրջանները Տավուշի մարզին սահմանակցող շրջաններն են, և եթե այդտեղ նոր ճանապարհներ կառուցվեն․․․ այնտեղ մի փոքր հատված կա, օրինակ՝ Բերդից դեպի Թովուզ տանող ճանապարհը, որ որոշակի ներդրման և որոշակի նոր ենթակառուցվածքներ ստեղծելու դեպքում՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները հնարավորություն են ստանում Հայաստանի տարածքն օգտագործելով՝ կապվել Նախիջևանի հետ։ Բայց այստեղ կարևոր է ևս մեկ անգամ նշել այն հանգամանքը, որ բոլոր ապաշրջափակվող ենթակառուցվածքները լինելու են տվյալ պետության սուվերեն վերահսկողության տակ։

-Եթե այդ հարցերի շուրջ կա համաձայնություն, ինչո՞ւ չեն հայտարարվում ապաշրջափակման ժամկետներ, սխեմաներ։

-Բանակցություններն ընթանում են, որովհետև երբեմն, երբ բոլոր կամ հետագա հարցերը համաձայնեցված չեն, դժվար է լինում սկզբնական հարցերը համաձայնեցնել։

-Ո՞ր հարցը համաձայնեցված չէ, դա է ամենակարևորը։

–Գիտեք, որ քննարկվում է երկաթգծի հնարավոր ապաշրջափակման հնարավորությունը։ Հորադիզից մինչև Մեղրի երկաթգծի ենթակառուցվածքների մի մասը, այսպես ասած, ճանապարհը կա՝ ռելսերը չկան, և այդտեղ մեծ ներդրումների կարիք կա։ Խոսքը միլիարդավոր դոլարների ներդրումների մասին է։ Եվ այդ հարցերում պետք է որոշակի հստակություններ լինեն, որպեսզի կարողանանք առաջ գնալ։

-Ո՞վ է անում ներդրումը և ի՞նչ չափով։

-Բոլոր ներդրումները կատարվում են տվյալ պետության սուվերեն հնարավորությունների շրջանակում։

-Մինչև տարեվերջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները հանդիպելո՞ւ են, թե՞ ոչ։ Վստահ եմ, պարո՛ն Գրիգորյան, գիտեք՝ այս ընթացքում ինչ տեղեկություններ շրջանառվեցին։ Ամենածայրահեղ քննադատությունն այն էր, որ նոր զիջողական պայմանավորվածություն պետք է լինի։ Անգամ ընդդիմադիր ուժերը նոյեմբերի 8-9-ին հանրահավաքներ են հայտարարել։

-Բայց տարեվերջին չէին ասում այդ հանդիպումը, խոսում էին նոյեմբերի 9-ի մասին։ Սրա մասին արտգործնախարարը Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է, որևէ ավելացնելու բան չկա։ Մինչև տարեվերջ այս պահին դժվար կլինի խոսել, թե ինչ ֆորմատով և ինչ հանդիպումներ են հնարավոր Ռուսաստանի հետ։ Բայց այս պահին օրակարգում այդպիսի հարց չկա։

-Արդյո՞ք պաշտոնական Երևանը քննարկում է Ադրբեջանի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցը՝ հիմք ընդունելով 1920-ականների՝ ռուսական Գլխավոր շտաբում եղած քարտեզները։

–Ընդհանուր առմամբ, սահմանների ճանաչումը փոխկապակցելն այլ հարցերի հետ որևէ տեղ չտանող քննարկում է։ Գիտեք, որ մենք հայտարարել ենք՝ պատրաստ ենք սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։ Այս մասով մենք պատասխան առաջարկություններ ենք ներկայացրել ՌԴ-ի մեր գործընկերներին և ակնկալում ենք Ադրբեջանի քայլերը, որպեսզի կարողանանք առաջ գնալ։ Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն սահմանների հստակեցմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

-Մինչ այս հայկական կողմին Թուրքիան և Ադրբեջանը պայման են առաջադրել հարաբերությունների հաստատման՝ սահմանների և տարածքային ամբողջականության ճանաչումը։ Առանձին փաստաթղթով ամրագրվելո՞ւ է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը՝ Հայաստանի։

-Հայաստանը և Ադրբեջանը, միանալով ԱՊՀ-ին, երկուսն էլ ժամանակին՝ դեռ 90-ականներին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և այստեղ կոնտեքստը, բնականաբար, Լեռնային Ղարաբաղն է։ Տարածքային խնդիր չի եղել Լեռնային Ղարաբաղը, այն եղել է այնտեղ ապրող հայերի ինքնորոշման խնդիր, և հարցն ամբողջ ընթացքում այդ տրամաբանության մեջ է քննարկվել։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը, 90-ականներին միանալով ԱՊՀ-ին, և Հայաստանն էլ, լինելով ԱՊՀ-ի հիմնադիրներից մեկը, ընդունել է հիմնադիր փաստաթուղթ, որտեղ բոլորը բոլորի տարածքային ամբողջականությունը ճանաչում են։ Բայց դա չի խանգարել ունենալ հարց, որը պետք է քննարկվի և որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակում կամ աշխատանքային խմբում քննարկվել։ Կա հատուկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար ստեղծված միջազգային կառույց, դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և հարցը քննարկվելու է այդտեղ՝ երկարատև լուծում ստանալու տրամաբանության շրջանակում։

-Ավելի պարզ հարցնեմ՝ այս գործընթացը չի՞ բերելու Արցախից հրաժարման։

-Հստակ է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը չի կարող կապվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման միակ և կարևոր միջազգային հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է և պետք է ակտիվացնել Մինսկի խումբը՝ խնդրի քաղաքական երկարատև լուծման նպատակով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան