Հավատարիմ ենք մեր որոշմանը, որ բուհերի խորհուրդներում պաշտոնյաներ չեն լինելու. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
28.10.2026 | 13:15
Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:08
Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:01
Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյան. «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը միշտ ասել է, որ ցանկալի է, որ բուհերի հոգաբարձուների խորհրդում լինեն մարդիկ, որոնք նաև ֆինանսական լուրջ աջակցություն կարող են կատարել բուհի համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Դիտարկմանը, որ խոսվում է բուհերն ապաքաղաքականացված դարձնելու մասին, սակայն հոգաբարձուների խորհրդում կան պաշտոնյաներ, այդ թվում Սուրեն Պապիկյանը, Նաիրի Սարգսյանը, Վահրամ Դումանյանն արձագանքեց՝ պետք չէ զարմանալ։

«Մենք ներկայացրել էինք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և մնում ենք նույն սկզբունքներին, որ չպե

տք է լինեն քաղաքական դեմքեր, պաշտոններ զբաղեցնողներ։ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց օրենքի որոշ դրույթներ։ Հիմա փոխել ենք և նոր տարբերակն ենք շրջանառում։ Եթե դա չեղավ, գործում ենք հին կարգով, գոյություն ունեցող գործիքակազմով։ Այսօրվա գործող օրենքների շրջանակում է անել ամեն ինչ՝ 100 տոկոս պահպանելով բոլոր տեսակի պահանջները։ Թե ինչու են այնտեղ այդ պաշտոնյաները, այդպես ենք հարմար գտել»,- նշեց Դումանյանը:

Հարցին՝ Սուրեն Պապիկյանն ի՞նչ պետք է անի ԵՊՀ-ում, Վահրամ Դումանյանն ասաց. «Կապրենք, կտեսնենք. ամեն ինչ»:

Մանրամասերը՝ տեսանյութում: