Զինվորականների կողմից պաշտոնանկ արված Սուդանի վարչապետը համաձայնել է գլխավորել նոր կառավարությունը․ լրատվամիջոցներ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Զինվորականների կողմից պաշտոնանկ արված Սուդանի վարչապետ Աբդալլա Համդուկը համաձայնել է վերադառնալ ու կրկին գլխավորել երկրի կառավարությունը։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Ըստ այդ տեղեկությունների՝ որպես վերադարձի պայման Համդուկը պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, որոնք ձերբակալվել են վերջին բողոքի ցույցերի ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Համանման տեղեկություն է տարածել նաև Al Hadath TV հեռուստաալիքը։ Այս լուրերի պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Իր հերթին Reusters-ը, հղում անելով Աբդալլա Համդուկի մերձավոր շրջապատին, գրում է, որ ռազմական հեղաշրջմամբ Սուդանում իշխանությունը գրաված զինվորականները շարունակում են բանակցությունները հեռացված վարչապետի հետ։ Գործակալության զրուցակիցները հերքել են, որ Համդուկը համաձայնել է ղեկավարել նոր կառավարությունը։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում սրված ճգնաժամի պայմաններում Սուդանի զինվորականները հոկտեմբերի 25-ին զավթել են իշխանությունը և երկրում արտակարգ դրություն հայտարարել։ Պուտչիստների առաջնորդ, գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը հայտարարել է կառավարության և, այսպես կոչված, Ինքնիշխան խորհրդի լուծարման մասին, որը վերահսկում էր երկրի ժողովրդավարացման գործընթացը և ներառում ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց։

Տաթև Ֆռանգյան