Թալիբներն արգելել են ժողովրդին արտարժույթ օգտագործել
Քաղաքականություն
03.11.2021 | 16:19Թալիբներն Աֆղանստանի ժողովրդին հրահանգել են միայն տեղական արժույթ օգտագործել՝ տնտեսական ծանր իրավիճակի պատճառով։
«Իսլամական էմիրությունը հրահանգում է բոլոր քաղաքացիներին, խանութպաններին, գործարարներին՝ շարունակել օգտագործել աֆղանին ֆինանսական գործարքներում և զերծ մնալ արտարժույթի օգտագործումից»,- հայտնում է «Սպուտնիկը»՝ վկայակոչելով թալիբների խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդի հայտարարությունը:
Նշվում է, որ կարգը խախտողները կենթարկվեն պատասխանատվության։
Տաթև Ֆռանգյան