Արամ Վարդևանյանը հերքում է լուրերը, թե Քոչարյանը կշտամբել է ՀՅԴ-ական պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ կառավարության հետ վերջին հարցուպատասխանը դուր չի եկել «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին և նա զայրացել է դաշինքի հատկապես դաշնակցական գործիչների վրա, որոնք չեն կարողացել հավուր պատշաճի հակադարձել իշխանությանը՝ մասնավորապես վարչապետին, խոսվում է նաև Արծվիկ Մինասյանի հարցի վերաբերյալ:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքեց շրջանառվող լուրերը ՀՅԴ-ական գործիչներին կշտամբելու վերաբերյալ:

««Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ արտահայտում է միասնական դիրքորոշում»,- նշեց Վարդևանյանը: -Նման երևույթների անհրաժեշտություն չի լինում… Մեր հայտարարությունը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի հետ փակ ֆորմատով հանդիպմանը, որ պետք է լինի բացառապես նրա հրաժարականի պահանջով»:

Անդրադառնալով հարցին, թե ինչու հակադարձում չեղավ իշխանական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի արտահայտությանը, թե «խաշ է հասունանում», Վարդևանյանը նշեց. «Հակադարձում եղավ և իմ և գործընկերներիս կողմից այն մասին, որ անլրջացնում են մթնոլորտը: Ազգային ժողովը նման հումորների վայր չէ»:

Պատգամավորը վստահեցրեց, որ դաշինքում խնդիրներ չկան, բայց այն, որ պետք է ավելի արդյունավետ աշխատել, դրա վերաբերյալ կա ընդհանուր համաձայնություն:

Մանրամասները՝ տեսանյութում: