«Ընթացիկ տարում գրանցվել է հարկային եկամուտների բացարձակ աճ». Ռուստամ Բադասյան

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամտային եւ ծախսային հատվածը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Ըստ զեկուցողի՝ 2021-ի հունվար-հոկտեմբերին հարկային եկամուտների բացարձակ աճը 2020-ի նույն ժամանակի համեմատ կազմել է շուրջ 144 մլրդ, 12.7 տոկոսով ավելի հարկ է հավաքագրվել: Հայաստանում 2021-ի հունվար-հոկտեմբերին հավաքագրված հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճել են 12.7 տոկոսով:

Անդրադառնալով գրանցված աշխատատեղերին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ հունվար-սեպտեմբերին հարկման բազա ունեցող անձանց թվաքանակը կազմում է 651 հազար 141: Նրա գնահատմամբ՝ սա պատմության մեջ բացարձակ ռեկորդ է, երբեւէ այսքան ակտիվ եկամտային հարկ վճարող անձ չի եղել: Անձի հաշվարկով միջին աշխատավարձը 223 հազար 137 է, ընդհանուր հարկման բազան կազմել է 145.294 մլրդ: