Թուրքիան և ՌԴ-ն բանակցում են Սիրիայի Քոբանի քաղաքը քրդական ուժերից ազատելու շուրջ․ Middle East Aye

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքում թուրքական ռազմական գործողության շուրջ՝ այն քրդական YPG-ի միավորումներից ազատելու համար։ Այս մասին Middle East Eye-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Նշենք, որ դեռ նախորդ ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ իրենց համբերությունը սպառվել է, և ազդարարել էր Սիրիայում գործողություններ իրականացնելու մասին։

Լրատվամիջոցը գրում է, որ վերցնելով Քոբանին՝ Թուրքիան նպատակ ունի փակել սահմանի արևմտյան հատվածը և այն միավորել թուրքական վերահսկողության տակ գտնվող Ջարաբլուզի և Թալ Այբադի հետ։ Քոբանին լայնածավալ ռազմական գործողությունների վայր է եղել YPG-ի և ԻԼԻՊ-ի միջև, որտեղ քրդական խմբերը ԱՄՆ-ի ավիահարվածների աջակցությամբ հետ էին մղում ԻԼԻՊ-ի գրոհայինների հարձակումները 2014-2015 թվականներին։

Քոբանին 2012 թվականից պահվում էր YPG-ի կողմից, մինչև սիրիական և ռուսական զորքերը մտան քաղաք 2019 թվականին՝ թուրքական ներխուժման ժամանակ։

Աղբյուրները լրատվամիջոցին հայտնել են, որ գործարքի նախագծի համաձայն՝ Ռուսաստանը պահպանում է իր ներկայությունը Քոբանիում, որը հայտնի է նաև որպես Այն ալ-Արաբ, մինչդեռ Անկարան գրավելու է շրջապատող տարածքները դեպի ռազմավարական M4 մայրուղի։ Թուրքիան չի տեղակայի իր դաշնակից Սիրիական ազգային բանակի ուժերը քաղաքում, իսկ M4 մայրուղում լինելու է միացյալ ռուս-թուրքական վերահսկողություն։ Թուրքիան նաև կպահպանի Սարրինի ռուսական բազայի անվտանգությունը։ Դրա դիմաց Ռուսաստանը կհամոզվի, որ YPG-ի մարտիկները հետ են քաշվում դեպի հարավ։

Նույն աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանը Քոբանիի գործողությունը կապում է Իդլիբի հետ, սակայն դեռևս պարզ չէ՝ Անկարան պատրա՞ստ է տարածքներ զիջել Իդլիբում, որտեղ միլիոնավոր սիրիացիներ փոքր տարածքում են՝ խիտ տեղակայված ռազմական օբյեկտներով ու զինված խմբերով։

MEE-ին աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են և Էրդողանին անհրաժեշտ է որևէ գործարք՝ նախքան ռազմական գործողությունը սկսելը։

«Ի վերջո՝ դա քաղաքական որոշում է»,- ասել է աղբյուրներից մեկը։

Մյուս կողմից էլ MEE-ին թուրքական անվտանգության ուժերի առանձին աղբյուրներ ասել են, որ զինվորականները գրեթե ավարտել են Հյուսիսային Սիրիայում նախնական ներխուժման նախապատրաստական աշխատանքները:

«Մենք նաև գրեթե ավարտել ենք մեր տեղակայումները Իդլիբում, որպեսզի պաշտպանենք տարածքը սիրիական ռեժիմից և ռուսական հարձակումներից։ Անցյալի փորձը հուշում է, որ մենք պետք է ռազմական առումով պատրաստ լինենք Իդլիբում, նույնիսկ եթե Մոսկվայի հետ գործարք ունենանք՝ Ռուսաստանի հետ մեր անցյալ փորձի պատճառով»,- ասել է աղբյուրներից մեկը:

Էմմա Չոբանյան