Քոչարյանին Կրեմլը հանձնարարել է ընդդիմադիր խաղալ․ Փաշինյանի թիվ մեկ պաշտպանը հենց Քոչարյանն է․ Վարուժան Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 16:23
Նախնական ԲՀԿ-ն չէր անցնում, իսկ երբ անվավեր ճանաչեցինք երկու ընտրատեղամասի արդյունքը, տվյալ չկար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:14
Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.06.2026 | 15:56
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով 5 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել
29.06.2026 | 15:51
ՔՊ-ն ՌԴ-ի մասով հակափաստարկ չի ներկայացրել. Արամ Վարդևանյանը` Սեդա Սաֆարյանի հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:40
Սեդա Սաֆարյանի հարցադրումը պնդո՞ւմ էր. հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:29
Իրանի նախագահը հայտարարել է իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվներն ապասառեցնելու պայմանավորվածության մասին
29.06.2026 | 15:20
«Թրամփի ուղին» միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից․ ՌԴ ԱԳ փոխնախարար
29.06.2026 | 15:18
Սեդա Սաֆարյանն աչքերիս էր նայում ու հարցի անվան տակ պնդում անում. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:14
Եվրոպայում շոգից 1300 մարդ է մահացել // ԲՀԿ ներկայացուցիչը ՔՊ-ի օգտին խախտումների մասին է հայտարարել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 15:06
Հայկ Կոնջորյանը ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելուց հետո առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու․ ՔՊ-ում այսօր որոշում են կայացնելու
29.06.2026 | 15:03
Սեդա Սաֆարյանն առաջ բերեց ՔՊ-ի թեզերը. Տաթևիկ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:53
Գալուզինը պնդում է, թե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսվել է
29.06.2026 | 14:44
Իսրայելը որպես պետություն չի ճանաչել և վստահ եմ՝ չի էլ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Չերնամորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:34
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.06.2026 | 14:25
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը միջազգային ներդրողներին ներկայացրել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ

-Նոյեմբերի 9-ին երկու ընդդիմադիր թև՝ ԱԺԲ-ն և Քոչարյանի ուժը, Ազատության հրապարակում հրավիրել են հանրահավաք: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է լուծվելու այս հարցը, այսինքն՝ և՛ դուք, և՛ նրանք իրավունք ունեք և հայտարարում եք, որ այնտեղ հավաք է լինելու։ Դուք բացառո՞ւմ եք միասնական հավաքը, թեև կարծես թե դրված նպատակն էլ նույնն է՝ թույլ չտալ իշխանություններին գնալ զիջման։

-Այստեղ հասկացությունների շփոթ կա, և այդ շփոթը դիտավորյալ կերպով է ստեղծվում։ Մենք նրանց հետ որևէ առնչություն ունենալ չենք կարող, նրանք Հայաստանը գաղութացնելու կողմնակից և թշնամուն ծառայող ուժեր են, իսկ մենք Հայաստանն ազատագրելու նպատակ ունենք: Եվ Նիկոլ Փաշինյանը չէ չափանիշը, մի ոճրագործ դավաճան էլ Փաշինյանն ու իր թիմն են, նրանք բոլորը միասին նույն խաղն են խաղում:

-Իսկ ինչպե՞ս է լուծվելու այդ հանրահավաքի հարցը:

-Քոչարյանականների նպատակը, առաքելությունը Կրեմլից հանձնարարված ընդդիմադիր խաղալն է, խրտվիլակ «բոբոյի» դեր կատարելն ու Նիկոլին իշխանության պահելն է: Նիկոլի թիվ մեկ պաշտպանը Քոչարյանն է՝ իր թիմով: Եվ նրանք բնավ նպատակ չունեն արգելելու Հայաստանի ամբողջական վերացմանն ուղղված այս գործընթացը, ընդհակառակը՝ նրանք դրան են ծառայում, պարզապես նրանք ուզում են, որ իրենք լինեն Նիկոլ Փաշինյանի փոխարեն, այսինքն՝ կերակրատաշտի կռիվ է, իսկ կերակրատաշտը Հայաստանն է, որ ուտում են խոզի նման։ Իսկ ինչ վերաբերվում է այդ հանգամանքին, թե ինչպես պետք է հավաքն անցկացվի․․․ քաղաքապետարանը հերթական սրիկայությունն է արել, իհարկե՝ իշխանությունների ցուցումով, և նպատակ կա բախում սադրելու: Քաղաքապետարանը պետք է խելքը գլուխը հավաքի և հարցը լուծի ուրիշ ձևով։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ դիմացը ողջամիտ մարդիկ են, թեկուզ անհայրենիք են, բայց իրենց կլանային և անձնական շահերը գիտակցում են և պատկերացնում են՝ ինչն ինչոց է, և չեն խցկվի այնտեղ, որտեղ իրենց տեղը չէ:

Մենք օրենքով առաջնահերթության իրավունք ունենք, շատ ավելի շուտ ենք դիմել, իրազեկում ենք արել ու պաշտոնապես հայտարարել ենք, որ այդ օրը հավաք ենք անցկացնելու, իսկ իրենք ընդամենը իրազեկում են արել: Եթե նրանք փորձեն գալ Ազատության հրապարակ, դա կնշանակի, որ ձեռք ձեռքի տված իշխանությունը և այդ կեղծ ընդդիմությունը նույն սադրանքը կազմակերպող Կրեմլի տարբեր ձեռքերն են, որի նպատակն ազգագրական շարժմանը որևէ վնաս հասցնելն է: Դա չի հաջողվելու, մենք քաղաքակիրթ ձևով մեր իրավունքը պաշտպանելու ենք, բայց հուսով եմ՝ ողջամիտ մարդիկ են և այնպես կանեն, որ որևէ խնդիր չառաջանա: Իսկապես նույնիսկ տրամաբանությունից էլ դուրս է՝ ինչպե՞ս են պատկերացնում բացարձակ տարբեր քաղաքական նպատակներ ունեցող, բացարձակ հակառակ քաղաքական արժեքներ դավանող երկու ուժեր պետք է գան նույն հրապարակում, նույն բեմից իրենց բարձրախոսները դնեն և տարբեր բաներ խոսեն, և այնտեղ տարբեր ժողովուրդ հավաքված լինի, թեպետ իրենք ժողովուրդ չեն բերում, այլ ուղղակի բերովի մարդիկ են:

-Բայց կարծես թե հայտարարվող նպատակը նույնն է:

-Միայն արտաքուստ է այդպես թվում, սատանան միշտ Քրիստոսի կերպարով է գալիս, և այս հնարքը Մոսկվան արդեն քանի տարի է՝ բանեցնում է. ընդդիմադիր է նշանակել և թատրոն է խաղացնում, իբր թե՝ Նիկոլը դեմ է, Նիկոլն արևմտամետ է, իսկ սրանք ռուսամետ են։ Իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ավելի ռուսաստրուկ իշխանություն մենք չենք տեսել Հայաստանում, բայց հիմա մրցության մեջ են, և մեկը մեկին փորձում է գերազանցել հավատարմության երդումներով ու ժեստերով։

-Անդրադառնանք ձեր ահազանգի գլխավոր թեմային։ Դուք հայտարարում եք, որ կա հստակ տեղեկություն, որ նոյեմբերի 9-ին կամ մոտ ժամանակներս ստորագրվելու են ոչ հայանպաստ փաստաթղթեր, որոնցով դե յուրե Ադրբեջանին է հանձնվելու Արցախը և Ադրբեջանի համար ստեղծվելու է Թուրքիայի հետ կապվելու անվերահսկելի հնարավորություն, և որ դուք փորձելու եք կանխել դա: Այս տեղեկությունը հավաստի՞ է:

-Բազմաթիվ լրատվամիջոցներով ասվել է, առանձին հայտնի լրագրողներ այդ մասին խոսել են, ռուսական աղբյուրներն էլ են այդ մասին ասել, և իշխանությունն էլ դա չի հերքել: Հանդիպումը կլինի հեռավար, թե՝ Մոսկվայում, Սոչիում կամ ուրիշ տեղ, հայտնի չէ։ Անցյալ տարի էլ հեռավար կարգով ստորագրվեց փաստաթուղթ, ի դեպ՝ մենք Փաշինյանի ստորագրությունը, ստորագրման պահն այդպես էլ չտեսանք: Այնպես որ՝ այդ տեղեկությունները շատ հավաստի են թվում: Միևնույն ժամանակ, պայմանական ասած, իշխանությունը (իշխանություն չկա)՝ գաղութային ադմինիստրացիան, առանց ամոթ զգալու պնդում է, որ այդ պայմաններին համաձայն է և առանց ամոթ զգալու հայտարարում է, որ դա բխում  է հայ ազգի և պետության շահերից:

Հայաստանը դառնալու է ոտքի տակի կոխան և շատ կարճ ժամանակ անց դադարելու է գոյություն ունենալուց: Եթե մենք ԽՍՀՄ սահմանները ճանաչենք, մենք հրաժարվում ենք մեր ամեն ինչից՝ իրավատիրությունից, ապագայից, դա նշանակում է, որ Հայաստանը դատապարտում ենք կարճատև գոյության և ոչնչացման: Այս մարդիկ սա են ուզում, մենք փորձելու ենք կանխել, դրանով ենք զբաղված: Մենք ծեծում ենք մարդկանց դռները՝ և՛ ֆիզիկապես, և՛ նրանց հոգու և մտքի դռները, որ թույլ չտան տեղի ունենա այդ ամենը. սա է մեր կարճաժամկետ նպատակը: Իսկ հետո, ի վերջո, պետք է հեռացնել Փաշինյանի դավաճանական ռեժիմը և ձևավորել անցումային ժամանակավոր կառավարություն:

Հարցազրույցն ամբոջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան