Շաբաթվա ընթացքում վնասազերծվել է կասետային 22 հրթիռ, 4 թնդանոթի արկ և 9 ավիառումբ․ ԱԻՊԾ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

2021 թվականի հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 767 զանգ:

Նախորդ շաբաթվա համեմատ հրդեհի մասին, բարեբախտաբար, կանչեր չեն արձանագրվել, որը պայմանավորված է հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ:

Զենք զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման նպատակով սակրավորական խմբերն անցած շաբաթ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել հանրապետության բոլոր շրջաններում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 22 հրթիռ, 4 թնդանոթի արկ և 9 ավիառումբ:

Անացած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 30, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 30 պատահար: Փրկարարները կատարել են վերելակի 2, դռան՝ 6 բացում, առողջական խնդիր ունեցող 5 քաղաքացու տեղափոխում և ջրամատակարարում:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:

Հոկտեմբերի 30-ին նշվեց համակարգի աշխատակցի մասնագիտական օրը և ԱԻ պետական ծառայության գործունեության 29-րդ տարեդարձը:

Փրկարար ծառայողներին շնորհավորանքի ուղերձ են հղել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, տարբեր գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքացիներ:

Մի խումբ ծառայողներ արժանացել են պետական պարգևների ու գերատեսչական մեդալների:
Մեծարման երեկո է կազմակերպվել Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում: