Էրդողանը մանրամասներ է հայտնել Ջո Բայդենի հետ հանդիպումից

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմել է G20-ի (Մեծ քսանյակ) գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջե Բայդենի հետ իր հանդիպման մասին, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Հռոմում G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում Էրդողանը նշել է, որ բանակցությունների ընթացքում թուրքական կողմն ափսոսանք է հայտնել Սիրիայում PKK/PYG «ահաբեկչական կազմակերպություններին» ԱՄՆ-ի աջակցության կապակցությամբ։ Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն այսուհետ կհրաժարվի «ահաբեկչական կազմակերպություններին» զենք տրամադրելու պրակտիկայից։

Նա նաև նշել է, որ Բայդենի հետ հանդիպման օրակարգում ներառված է եղել Թուրքիայի զինանոցում առկա F-16 կործանիչների արդիականացման կամ Անկարային նոր ինքնաթիռների տրամադրման հարցը։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարները «հետևում են այդ գործընթացին»։

«Ես պարոն Բայդենի կողմից դրական մոտեցում տեսա այդ հարցի շուրջ»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև խոսել է ԵՄ-ի կողմից սեփական զինված ուժերի ստեղծման պլանների մասին։

«Իրական ծրագիր չէ, դա անհնար է»,- ասել է Էրդողանը։

Էմմա Չոբանյան