Էրդողանը հայտարարել է, թե թույլ չեն տա՝ որևէ գաղտնի դավադրություն խանգարի Թուրքիայի առաջընթացին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիան թույլ չի տա գաղտնի դավադրությունների իրականացումը, որոնք ուղղված են մեզ ճանապարհից շեղելուն և երկրի զարգացմանը խոչընդոտելուն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հանրապետության տոնի կապակցությամբ իր տեսաուղերձում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Էրդողանը շնորհավորել է հայրենակիցներին Հանրապետության օրվա կապակցությամբ և նշել, որ Թուրքիայի ժողովուրդը շարունակում է երկրի զարգացմանն ուղղված ջանքերը։

«Մենք 2020 թվականն ավարտել են տնտեսության 1․8 տոկոս աճով, ոչ մի ոլորտում թուլություն չենք դրսևորել, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարում, հանրային անվտանգության պաշտպանության, ներդրումների և անդրսահմանային գործողություններում»,- ասել է Էրդողանը։

Նա նաև խոսել է Արցախյան 44-օրյա պատերազմի և դրանում Թուրքիայի դերակատարման մասին։

«Ապստամբները պարտություն կրեցին Լիբիայում, իսկ մեր ադրբեջանցի եղբայրները վերադարձրին իրենց հողերը 30 տարվա «օկուպացիայից» հետո»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով․ «Մենք նաև խափանեցինք նրանց փորձերը, որոնք ցանկանում էին զրկել Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանը Արևելյան Միջերկրականում էներգետիկ ռեսուրսներից»։

Չնայած երկրում առկա սոցիալական լարվածությանն ու վատթար իրավիճակին՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան հաջողությունների է հասել տնտեսության, ներքին ու արտաքին քաղաքականության մեջ։

«Մենք շարունակում ենք զարգացնել նախորդ տարվա ինպուլսը՝ ամրապնդելով հաջողությունները բոլոր, առաջին հերթին՝ տնտեսության, արտադրության և արտահանման ոլորտներում:

Հանրապետության 100-ամյակին ընդառաջ՝ մենք թույլ չենք տա, որ որևէ ուժ, գաղտնի դավադրություն խանգարի Թուրքիային իր առաջընթացի ճանապարհին։ Մենք պայքարելու ենք Թուրքիայի համար՝ պահպանելով մեր միասնությունը, համերաշխությունն ու եղբայրությունը։ Դա մեր ամենամեծ երաշխիքն է և մեզ համար ուղեցույց է լինելու՝ ինչպես նախորդ տարիներին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան