Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Sada և Service Titan ընկերությունների ղեկավարների հետ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Sada ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանի և Service Titan ընկերության հիմնադիրներից՝ Արա Մահդեսյանի հետ:

Վարչապետը երկու հանդիպումների ընթացքում էլ կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերը նշված ընկերությունների գործունեությունը և ընդգծել, որ այս բնագավառը կառավարության առաջնահերթությունների թվում է: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը շահագրգիռ է ՏՏ ոլորտի ընկերությունների զարգացմամբ, նոր ներդրումների արդյունքում վերջիններիս ընդլայնմամբ, աշխատատեղերի ստեղծմամբ: Գործադիրի ղեկավարը նշել է, որ պատրաստ է նման հանդիպումների ընթացքում քննարկել ընկերություններին հետաքրքրող հարցերը, խնդիրներն ու կառավարության գործիքակազմերի շրջանակում վերջիններիս համապատասխան օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունները:

Հովիգ Սաֆոյանն անդրադառնալով Sada ընկերության գործունեությանը՝ նշել է, որ Հայաստանում գործող ընկերության մասնաճյուղն այժմ ունի 30 աշխատակից, սակայն նախատեսում են առաջիկայում նոր ներդրումային ծրագրերի արդյունքում այդ թիվը հասցնել 350-ի: Նա հավելել է, որ ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Google-ի հետ, մշակում տարբեր ծրագրային նոր լուծումներ, նաև՝ կրթության ոլորտում: Պարոն Սաֆոյանը նշել է, որ մասնավորապես, կրթության ոլորտի համար նախագծված պլատֆորմը, որը մշակվել է Google-ի հ? ?տ համագործակցությամբ և ներդրվել տարբեր երկրների կրթության համակարգերում, պատրաստ է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ ներդնել նաև Հայաստանում:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախաձեռնությունը և նշել, որ կհանձնարարի կառավարության պատասխանատու գերատեսչություններին վերջինիս հետ քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:

Service Titan ընկերության հիմնադիրներից Արա Մահդեսյանը մանրամասներ է ներկայացրել ընկերության գործունեության և առաջիկա ծրագրերի մասին: Նա նշել է, որ ընկերության հայաստանյան գրասենյակը, որը հիմնադրվել է 2018 թվականից, արդեն իսկ ունի 200 աշխատակից, ՀՀ-ում իրականացված ներդրումների ծավալը հասել է 40 մլն դոլարի: Պարոն Մահդեսյանն ընդգծել է, որ հայաստանյան թիմը շարունակաբար ընդլայնվում է, բացվում են նոր բաժիններ՝ նոր մասնագիտացումներով, իսկ ներդրումային նախագծերը շարունակաբար զարգանալու են: Ծրագրերն ուղղված են ընկերության շարունակական աճի, պրոդուկտի բարելավմանը, լավագույն մասնագետների պատրաստմանն ու ներգրավմանը:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Service Titan-ի հաջող գործունեությունը և հավելել, որ ինչպես այս ընկերությունը, այնպես էլ ոլորտում հաջողություններ արձանագրող մյուս կազմակերպությունները նպաստում են Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը: Այս առումով, կառավարության ղեկավարը կարևորել է բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն ու վերջիններիս երկարաժամկետ գործունեությունը Հայաստանում իրականացնելուն ուղղված քայլերը: