Էրդողանը Անկարային քննադատած արևմտյան 10 երկրի դեսպաններին չի հրավիրել Հանրապետության օրվա տոնակատարություններին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմը Հանրապետության օրվա միջոցառումներին չի հրավիրել արևմտյան 10 երկրների դեսպաններին, որոնք քննադատել էին Անկարային իրավապաշտպան Օսման Քավալայի դատավարության կապակցությամբ ու կոչ արել ազատ արձակել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Haberturk հեռուստաալիքը։

Տոնական միջոցառումների պաշտոնական մասը տեղի է ունեցել Անկարայի նախագահական պալատում։ Այնտեղ են հրավիրվել քաղաքական գործիչներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ։ Սակայն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Կանադայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի դեսպանները չեն մասնակցել տոնակատարություններին, քանի որ աշխատակազմը նրանց հրավեր չի ուղարկել։

Նշենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ արևմտյան 10 երկրների դեսպաններին «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ») հայտարարելու հետ կապված ճգնաժամը լուծված է՝ նրանց վերջին հայտարարությունից հետո։ Դրանով նրանք հայտնում էին, որ մտադիր են հարգել ընդունող պետության օրենքներն ու կանոնակարգերը և չխառնվել այդ երկրին ներքին գործերին։

Իսկ մինչ այդ Էրդողանն ԱԳՆ-ին հանձնարարել էր երկրից վտարել ու «անցանկալի անձ» ճանաչել ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների դեսպաններին այն բանից հետո, երբ նրանք միասնական հայտարարություն էին տարածել ակտիվիստ Օսման Քավալային ազատ արձակելու կոչով։

Էմմա Չոբանյան