Թուրքիան պատրաստվում է 4 ուղղությամբ հարձակվել Սիրիայում քրդական ուժերի դիրքերի վրա

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքական բանակը, սիրիական զինված ընդդիմության աջակցությամբ, պատրաստվում է հարձակում սկսել Սիրիայի հյուսիսային չորս շրջաններում քրդական ստորաբաժանումների դիրքերի վրա։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սաուդյան Asharq Al-Awsat պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե նոր ռազմական գործողություն սկսվի, թուրքական զորքերը և ընդդիմադիր զինյալները կհարձակվեն քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների մարտիկների վրա՝ Հասաքե նահանգի կենտրոնից 40 կմ հեռավորության վրա գտնվող Թել Թամերայի ճակատային հատվածում։

Ըստ պարբերականի՝ վերջին օրերին թուրքական անօդաչու թռչող սարքերը մշտապես պարեկություն են անում այս տարածքի երկնքում և ժամանակ առ ժամանակ հարվածներ են հասցնում քրդերի ռազմական մեքենաների և նրանց կրակակետերի ուղղությամբ։ Ավելի վաղ Թել Թամերայում, որը բնակեցված է հիմնականում քրիստոնյա ասորիներով, պարբերաբար բախումներ էին տեղի ունենում քրդական ստորաբաժանումների և ընդդիմադիրների միջև։

Քրդերի և թուրքամետ կազմավորումների շփման մեկ այլ կետ է Այն Իսա քաղաքը և նրա շրջակայքը Ռաքքա նահանգի հյուսիսում։ Տարածքը կարևոր է քրդական ուժերի համար, քանի որ այդտեղով են անցնում Դեր Զոր նահանգում գտնվող քուրդ զինյալների մատակարարման գծերը: Եթե այն թուրքական զորքերի և նրանց դաշնակիցների վերահսկողության տակ անցնի, քրդերի ձեռքում գտնվող Սիրիայի արևմտյան և արևելյան շրջանների միջև տնտեսական և սոցիալական կապը կխաթարվի։

Երրորդ շրջանը, որտեղ կարող են սկսվել կողմերի միջև մարտերը, Եփրատի արևելյան ափին գտնվող Քոբանի քաղաքն է (Այն ալ-Արաբ): Այս քաղաքում քուրդ մարտիկներն առաջին հաղթանակն են տարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ 2015 թվականին։ 2016-ին նրանք ահաբեկիչներից ազատագրել են հարևան Մանբիջը, որը Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպից 40 կմ հեռավորության վրա է։

Ակնկալվում է, որ չորրորդ թեժ կետը կլինի Թել Ռիֆաաթ քաղաքը և դրա շրջակա գյուղերը, որտեղ քրդական ուժերը տեղաշարժվել են Աֆրինում իրենց հենակետը կորցնելուց հետո:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Սիրիայում և Իրաքում գործողություններ իրականացնելու համար զինված ուժերի լիազորությունները երկու տարով երկարաձգելու՝ կառավարության խնդրանքին։ Տրված մանդատի համաձայն՝ թուրքական բանակը կարող է ռազմական գործողություններ իրականացնել երկրի սահմաններից դուրս։

Տաթև Ֆռանգյան