Արմեն Սարգսյանն արժանացել է Սուրբ Աթոռի բարձրագույն շքանշանին

Լուրեր

29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:48
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներառվի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում
29.06.2026 | 20:30
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները
29.06.2026 | 20:24
Փաշինյանը՝ իր և Ալեն Սիմոնյանի հարաբերությունների մասին
29.06.2026 | 20:18
Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում համոզված եմ՝ կլինի․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:10
ՆԳՆ-ում 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ
29.06.2026 | 20:00
ՍԴ-ն պետք է ամբողջ ՀՀ-ում վերաքվեարկություն նշանակի՝ համատարած ընտրակաշառքով են ստացվել բազում քվեներ․ Դավիթ Գյուրջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:59
Թափանցիկություն ասելով ինչ եք հասկանում․ Սաֆարյանը՝ Օրբելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:54
Արձագանքի կարիք չենք տեսնում, կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 19:42
ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:38
Գազանջատումներ՝ Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխպետքարտուղար) արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառայի հետ, որը Հայաստան է ժամանել Երևանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակության բացման առիթով. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը և նշել. «Շատ ուրախ եմ, որ Սուրբ Աթոռն արդեն մշտական ներկայություն կունենա այստեղ: Դա լավ նորություն է Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու համար»:

Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը նախագահ Սարգսյանին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանով, որին Արմեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաև որպես Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան:

«Հռոմի պապն ինձ պատվիրակել է Ձեզ հանձնել Վատիկանի բարձրագույն պարգևը,- ասել է Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարը: -Սա վկայությունն է մեր երկրների միջև գոյություն ունեցող յուրահատուկ հարաբերությունների: Երևանում բացելով Առաքելական նվիրակությունը՝ մենք ցանկանում ենք շատ բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել և աշխարհին ցույց տալ պատմության մեջ առաջին քրիստոնյա ազգի կարևորությունը մեզ համար»:

Նշվել է, որ նախագահ Սարգսյանն առաջինն է Հայաստանում և միակը տարածաշրջանում, ով արժանանում է Սուրբ Աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանին:

Մեծ պատիվ համարելով այդ բարձր պարգևը ստանալը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ես այն ընդունում եմ որպես իմ համեստ աշխատանքի գնահատական, ինչպես նաև որպես ճանաչում այն փաստի, որ ես Հայաստանի առաջին դեսպանն եմ եղել Սուրբ Աթոռում: Ես մշտապես աշխատել եմ՝ հանուն Հայաստանի և Վատիկանի միջև սերտ հարաբերությունների: Ուստի ես սա ընդունում եմ՝ խոստանալով, որ ավելին եմ անելու»:

Առանձնակի հպարտությամբ հիշելով 1999 թ. մարտին Վատիկանի գրադարանի Սիքստինյան սրահում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում բացված «Հայաստան-Հռոմ. երկու հազար տարվա հարաբերություններ» խորագրով ցուցահանդեսը և կարևորելով մշակութային երկխոսության շարունակումը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև 30 տարվա դիվանագիտական կապերը նշանավորել նոր ցուցադրությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով պատմական ու մշակութային հարուստ ժառանգությունը: «Դա մեր պետությունների միջև հարաբերությունների մասին պատմելու ևս մեկ ճանապարհ կլինի, ինչպես նաև ապագայի մասին խոսելու առիթ»,- ասել է նախագահը:

Հայաստանի նախագահն իր ջերմ բարեմաղթանքներն է փոխանցել Ֆրանցիսկոս Պապին և երախտագիտությամբ նշել, որ մեր երկրի համար ծանր ու դժվարին մարտահրավերների փուլում Վատիկանը համերաշխության ձեռք է մեկնել մեր պետությանն ու ժողովրդին: «Մենք բոլորս հիշում և մեծապես գնահատում ենք այն աջակցությունը, որը Հայաստանի համար դժվարին օրերին ստացել ենք Հռոմի Պապից ու Վատիկանից»,- ասել է նախագահ Սարգսյանը: