Խոսքի ազատության սահմանափակու՞մ, թե՞ որակյալ լրագրության խթանում․ ի՞նչ խնդիր են լուծում իշխանությունները. ՈւՇԱԴՐՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈւՄ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Factor TV-ի «Ուշադրության կենտրոնում» հաղորդաշարի հերթական թողարկման թեման զանգվածային լրատվամիջոցների, լրագրողների ազատության ապահովմանը վերաբերող խնդիրներն են։

Անդրադառնալով այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին՝ հաղորդման հյուրերից Երևանի մամուի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն ասաց՝ երկար ժամանակ պահանջվեց, մինչև հասան կարգավորմանը, որ ըստ փոփոխության՝ չարգելվի «չնույնականացված աղբյուրներից օգտվելը», պարզապես տեղեկատվության բովանդակության պատասխանատվությունը կրի լրատվամիջոցը, որն օգտվում է աղբյուրներից, որոնց հնարավոր չէ բացահայտել։

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էլ համաձայնեց, որ լրատվամիջոցը պետք է պատասխանատու լինի իր տարածած տեղեկատվության համար։ Նրա կարծիքով՝ նախագծի այդ կետի մասին քննարկումներով պատգամավորները պարզապես ժամանակ են վատնում։

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի կարծիքով էլ՝ խնդրահարույց է իրավիճակը նրանով, որ լրագրողական ոլորտի օրենսդրական նախաձեռնությունն իրականացվում է առանց մասնագիտական հանրույթի հետ լայն քննարկումների։

«Երբ նախընտրական ժամանակահատված է, ընտրական կրքերը բուռն են լինում, քաղաքական էմոցիաներն իրենց պիկի վրա են գտնվում, փնտրում են մեղավորեր։ Իսկ ամենախոցելի խավը լրագրողներն են Հայաստանում։ Ով ում չի սիրում, ով ում ինչ չի ուզում՝ ասում է․․․ բոլոր հարցերում մեղադրում են լրագրողներին։ Լրագրողները սխալ գրեցին, լրագրողները սխալ մեկնաբանեցին, անանուն աղբյուրից օգտվեցին, որը սխալ էր և այլն։ Ես այս նախագիծը համարում եմ քաղաքական զայրույթի դրսևորում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան