Երեկ ԱԺ-ում Փաշինյանն իր դեմ ցուցմունքներ տվեց. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ-ում երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 25-ին եղել է տեղեկատվություն, որ հնարավոր է առաջիկայում ցանկացած պահի պատերազմ սկսվի:  Այդ առնչությամբ հնչում են քննադատություններ, որ հստակ քայլեր պետք է արվեին երկրում, այդ թվում՝ նաև ռազմական առումով, բայց չեն արվել:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը նշեց. «Սեպտեմբերի 25-ից առաջ Անվտանգության խորհրդի նիստում ԳՇ պետը զեկույց է ներկայացրել, և այդ ահազանգերի մասին մեր հանրությունը գիտի: Դրանից առաջ մեր սահմաններին մոտ զորավարժություններ էին իրականացնում և նույնիսկ մեր ողջ հանրությունն էր տագնապի մեջ՝ մոտալուտ պատերազմի սպառնալիքը զգալով: Բայց հասարակությունը պետք է տագնապեր այն օրվանից, երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը բանակցությունները վարելու է սեփական զրոյական կետից՝ ոչնչացնելով նախորդող ողջ բանակցային գործընթացը: Այն անհավասարակշռությունը և ցայտնոտային վարքագիծը, որով Փաշինյանը ղեկավարում էր Հայաստանը, դրսևորվեց նաև արտաքին քաղաքականության մեջ»:

«Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում որոշ առումներով ցուցմունքներ տվեց ինքն իր դեմ: Նա, ըստ էության, միանձնյա որոշումներ է կայացրել»,- ընդգծեց պատգամավորը:- Նախ՝ պատերազմի մասին հնարավոր տեղեկատվությունը որսալուց հետո զորքերը չեն բերվել համապատասխան վիճակի: Տպավորությունն այդպիսին է: Եվ հետագայում Նիկոլ Փաշինյանն է միանձնյա որոշումներ կայացրել, դերակատարում չեն ունեցել այն ինստիտուտները, որոնք պետք է ունենային դերակատարում: Այն, որ Հայաստանը վաղուց Փաշինյանի միանձնյա ղեկավարությամբ է ղեկավարվում, նորություն չէ»:

Գալստյանը հավելեց, որ Փաշինյանը խեղում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ զրույցը: Պատգամավորի խոսքով՝ պատերազմի հենց առաջին օրը՝ առավոտյան, Իշխան Սաղաթելյանը հեռախոսազրույցով Փաշինյանին հավաստիացրել է, որ անկախ տարաձայնություններից, ՀՅԴ-ն պետության, հայրենիքի, հայոց բանակի կողքին է: «Եվ մենք դա ապացուցելու կարիք չունենք. մեր կամավորական գումարտակը, մեր վաշտերը պատերազմի 2-րդ, 3-րդ օրն արդեն սահմանին էին»:

Մանրամասները՝ տեսանյութում: