Եթե ԱՄՆ-ն հրաժարվի F-35 և F-16 ինքնաթիռների վաճառքից, Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Սու-35-ի և Սու-57-ի տարբերակը․ Չավուշօղլու

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Սու-35 և Սու-57 ինքնաթիռների գնման տարբերակը, եթե ԱՄՆ-ն հրաժարվի արդիականացված F-16-ի մատակարարումից։ CNNTurk հեռուստաընկերության հետ զրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «Անադոլուն»։

Մեկնաբանելով ամերիկացի կոնգրեսակաների խմբի դիմումը՝ Թուրքիային F-16 չվաճառելու պահանջով, թուրք նախարարը նշել է, որ ԱՄՆ-ում Անկարայի դեմ գործում են տարբեր լոբբիներ։

«Այդ հարցում կարևորը Սպիտակ տան դիրքորոշումն է։ Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարող է Կոնգրեսին համոզել՝ աջակցել Թուրքիային զենքի վաճառքի հարցում։ Եթե ԱՄՆ իշխանությունները լինեն վճռական, ապա օրենսդիրները կաջակցեն որոշմանը»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նաև ընդգծել է, որ Անկարան այլընտրանքային տարբերակներ ունի։

«Ռազմական ապրանքների մի մասն այսօր արտադրվում է հենց Թուրքիայում, մի մասը ներկրում ենք։ Դա վերաբերում է նաև F-35 և F-16 ինքնաթիռների գնմանը։ Եթե ԱՄՆ-ն չցանկանա Թուրքիային ինքնաթիռները վաճառել, ապա մենք կդիտարկենք այլ տարբերակներ, այդ թվում՝ Սու-35-ի և Սու-57-ի։ Այդպես կշարունակվի՝ մինչև մենք չսկսենք սեփական ինքնաթիռներն արտադրել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան