Նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Չեխիայի նախագահին
Քաղաքականություն
28.10.2021 | 17:14Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ:
«Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումն ինչպես երկկողմ և բազմակողմ հարթակներում, այնպես էլ Եվրամիության շրջանակներում:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք մեր երկրների գործակցությանը՝ ձեռքբերումներ արձանագրելով տարբեր ոլորտներում»,- մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։