«Մի կախվեք Քոչարյանի քաղաքական կապիտալից», «Այսինքն՝ փրփուրներից չկախվենք»․ Ռուբինյանի պատասխանը՝ Խամոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Այս նախաձեռնությունը իշխանական լծակները քաղաքական շահերին ծառայեցնելու դասական դրսևորում է:Այս մասին ԱԺ-ում ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հավելելով, որ իշխանական պատգամավորները թեև պնդում են, որ սրանով պայքարում են չնույնականացվող աղբյուրների դեմ, բայց ակնհայտորեն սա անանուն աղբյուրների դեմ պայքար է.

«Ուզում եմ հիշեցնել, որ այս ամենին հղում տալով է Նիկոլ Փաշինյանը կայացել որպես լրագրող, որպես քաղաքական գործիչ և դարձել ՀՀ ղեկավար»,-ասաց նա:

Ագնեսա Խամոյանը արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամվոր Վահագն Ալեքսանյանի ելույթին, որը քիչ առաջ խորհրդարանում ելույթ էր ունեցել՝ Ռոբետ Քոչարյանի լուսանկարը ձեռքին:

«Պարոն Ալեքսանյան չէի սպասում, որ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը ձեր ծոցագրպանում եք ման գալիս, մեկ էլ Նիկոլ Փաշինյանն էր ողջ քարոզարշավի ժամանակ Քոչարյանի նկարը իր գրպանը դրած ման գալիս…

Ձեր հայտնի խոսքը ուսապարկերի մասին բոլորը լավ են հիշում, դուք լավագույնս տվել եք այդ սահմանումը, ինձ հետաքրքիր է՝ փոխվե՞լ է ձեր վերաբեմունքը ուսապարկերի մասին արված գրառման վերաբերյալ:

Ես տեսնում եմ փայլփլուն աչքերով հիմա նայում եք ինձ, նույն փայլփլուն աչքերով այն ժամանակ նայում էիք Գագիկ Ծառուկյանին»,- նշեց Խամոյանը և դիմեց ՔՊ-ական պատգամավորներին:

«Նորմալ է, որ կառչած եք Նիկոլ Փաշինյանից, բայց բավական է կառչեք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կապիտալից»:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ մեկնաբանեց Խամոյանի արտահայտությունը. «Այսինքն՝ փրփուրներից մի կառչեք էլի»:

Պատգամավորներն սկսեցին ծիծաղել:

Մանրամասները՝ տեսանյութում: