ԽՍՀՄ-ի և նացիստական Գերմանիայի նույնականացման համար պատժի մասին օրինագիծ է ներկայացվել Պետդումա

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԽՍՀՄ-ի և նացիստական Գերմանիայի նույնականացման համար պատժի մասին օրինագիծ է ներկայացվել ՌԴ Պետդումա։ Փաստաթուղթը հասանելի է խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազայում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Ելենա Յամպոլսկայան, Ալեքսանդր Ժուկովը և սենատորներ Ալեքսեյ Պուշկովն ու Օլգա Կովիտիդին։

Օրինագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 13.47 հոդվածով՝ «ԽՍՀՄ ղեկավարության, ԽՍՀՄ հրամանատարության և զինվորական անձնակազմի նպատակների, որոշումների և գործողությունների հրապարակային նույնականացման արգելքը նացիստական Գերմանիայի ղեկավարության, հրամանատարության ու զինվորականների, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դրա առանցք հանդիսացող եվրոպական երկրի նպատակների, որոշումների և գործողությունների հետ, ինչպես նաև խոհրդային ժողովրդի վճռորոշ դերակատարության հերքումը նացիստական Գերմանիայի ջախջախման ու եվրոպական երկրների ազատագրման ժամանակ ԽՍՀՄ մարդասիրական առաքելության մասին»։

Դրան համապատասխան՝ օրինագծի հեղինակներն առաջարկել են տուգանք սահմանել՝ 1-2 հազար ռուբլու չափով կամ վարչական կալանք՝ մինչև 15 օր ժամկետով, պաշտոնյաների համար՝ 1-4 հազար ռուբլու չափով, իսկ իրավաբանական անձանց համար՝ 10-ից մինչև 50 հազար ռուբլու չափով։

Տաթև Ֆռանգյան