Հոկտեմբերի 29-ից Հայաստանի կողմից տրված COVID-19 հավաստագրերն ընդունելի կլինեն ԵՄ-ում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Եվրահանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 28-ին երկու նոր որոշում է ընդունել, որոնք հավաստում են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության կողմից տրված COVID-19 հավաստագրերը համարժեք են ԵՄ թվային COVID-հավաստագրերին։ Այս մասին հայտնում է eureporter-ը։

Արդյունքում երկու երկրները կմիանան ԵՄ համակարգին, և նրանց կողմից թողարկված COVID-19-ի վկայագրերը կընդունվեն ԵՄ-ում նույն պայմաններով, ինչ ԵՄ թվային COVID-վկայականը։ Միևնույն ժամանակ, երկու երկրները պայմանավորվել են ընդունել ԵՄ-ի կողմից տրված թվային COVID-վկայականը՝ ԵՄ-ից իրենց երկրներ ճանապարհորդելու համար։

«Ավտանգ ճանապարհորդությունն իրականություն է ԵՄ թվային COVID-վկայագրի շնորհիվ, որն այժմ առաջատար համաշխարհային ստանդարտն է. չորս մայրցամաքների 45 երկրներ միացված են համակարգին, և շատերը կմիանան առաջիկա շաբաթներին և ամիսներին: Մենք բաց ենք այլ երկրների համար՝ միանալու մեր համակարգին։ Այսօր ընդունված երկու որոշումներն ուժի մեջ են մտնում վաղը՝ հոկտեմբերի 29-ից»,- ասել է Արդարադատության հարցերի հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը։

Նա նշել է, որ ԵՄ թվային COVID-վկայականի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել համապատասխան կայքում:

Տաթև Ֆռանգյան