ՌԴ-ն ռազմական ճնշում կարող է գործադրել ՀՀ-ում իր բազայով․ Պուտինն ասում է՝ ոչ ոք չպիտի խառնվի սահմանազատմանը․ Արման Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանի հետ

-Պարո՛ն Մելիքյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ մեկ տարի անց խոստովանում է, որ եթե Սյունիքին սահմանամերձ Զանգելանի, Կուբաթլուի տարածքներից զորքերը հետ չքաշեր, Սյունիքում մենք խնդիրներ էինք ունենալու։ Նա դա ասել է ԱԺ-ում․ «Եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսվելու»։ Նշանակում է՝ ռազմական շանտաժի՞ ենք ենթարկվել պատերազմի դադարեցումից կարճ ժամանակ անց, հաշվի առնելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում կոնկրետ այդ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման մասին խոսք չկար։

-Եթե չեմ սխալվում՝ հայտարարության մեջ նշվում էին այն տարածքները, որոնցից հայկական զինուժը պետք է դուրս բերվեր առանց ռազմական գործողությունների։ Այդ առումով՝ Ձեր նշած գոտիները մտնում էին այդ ցանկի մեջ։ Հաճախ է խոսվում այն մասին, որ որտեղ կանգ էինք առել, այնտեղ էլ պետք է մնայինք։ Բայց այդ հայտարարության մեջ, ըստ էության, նախանշված էր յոթ շրջանների հանձնումը խաղաղությամբ, բացառությամբ՝ Լաչինի միջանցքի, որը պետք է վերահսկվեր ռուս խաղաղապահների կողմից։ Այդ տեսանկյունից, ինչ խոսք, մենք խաղաղ ճանապարհով հանձնելով զգալի տարածքներ, որոնք մեր վերահսկողության տակ էին, ենթարկվել ենք շանտաժի։ Մեծ հաշվով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիայի վերաբերյալ մեր համաձայնությունն էր։ Ուստի, վարչապետ Փաշինյանն այդ շանտաժին ենթարկվելով՝ կարող էր և կարող է դեռևս գնալ որոշակի լուծումների։

-Շանտաժի դրսևորո՞ւմ է այն, որ ադրբեջանական զորքերը մայիսի 12-ից սկսած ՀՀ տարածքներում են՝ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային գոտիներում, և սահմանազատման օրակարգն այդ ժամանակվանից ակտիվացավ։ Եվ ստացվում է՝ մեր դաշնակիցը, սակայն հայ-ադրբեջանական հարաբերություններում որպես մոդերատոր դիրքավորված ՌԴ-ն ևս առաջարկեց գնալ սահմանազատման։

-Սահմանազատման տանելու՝ ռուսական մոտեցումն ինքնին հասկանալի է, քանի որ այստեղ ՌԴ-ն փորձելու է ունենալ բացառիկ դիրք, և արդեն իսկ տեսանք՝ կոչեր է հնչեցնում առ այն, որ որևէ մեկ ուրիշն այս խնդրին չպիտի խառնվի, այսինքն՝ քարտեզները Մոսկվայում են, և այդ քարտեզներով էլ պետք է տեղի ունենա սահմանազատումը։

-Պուտինի հայտարարությունը, թե միայն ՌԴ-ն պետք է զբաղվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմամբ, և միայն ՌԴ ԳՇ-ում եղած քարտեզները պիտի դրվեն սեղանին և աշխատանք տարվի, տարօրինակ կորակեի՞ք։ Հաշվի առնենք, որ միջազգային կառույցներ կան, որոնք պրոֆեսիոնալ չափանիշներ ունեն սահմանազատման, սովորաբար պետությունները դրանցով են առաջնորդվում և, իհարկե, Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան և ԱՄՆ-ն նույնպես կան հետպատերազմյան պրոցեսներում։

-Դա միանգամայն օրինաչափ որոշում է, և դա ռուսական մոտեցումների բնական դրսևորումներից մեկն է։ Ռուսներին անհրաժեշտ է մնալ մոդերատոր ու կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացող և առաջացած խնդիրները, միևնույն ժամանակ, ոտքի տեղ ունենալով Արցախում՝ այս միջոցով Ռուսաստանը կարող է ուղղակի ռազմական ճնշում գործադրել ոչ միայն Հայաստանի վրա՝ այստեղ ունենալով ռազմակայան, այլև Ադրբեջանի վրա։ Այնտեղ՝ իրենց իսկ ճանաչած ադրբեջանական տարածքում ռազմական ներկայություն ունեն, գուցե նաև Բաքվի վրա ճնշման լծակ ունեն․․․ որովհետև Ռուսաստանը դիտարկել է Արցախը Ադրբեջանի տարածք և շարունակում է դիտարկել։ Այժմ, իհարկե, ճնշումների միակ օբյեկտը շարունակում է մնալ միայն Հայաստանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան