Մի՛ փորձեք Առուշանյանի հաղթանակը ԱԺ-ում կապիտալիզացնել․ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթին:

Հիշեցնեն՝ Աննա Գրիգորյանն իր ելույթում մասնավորապես նշել է. «Մեզ ասում եք` ինչո՞ւ Գորիսի ընտրություններին չէիք գնացել, էդ որ դուք գնացիք, ԱԺ փոխնախագահ էր եկել ձեզ հետ, խմբակցության ղեկավար, մեծ շքախմբով գնացիք, ի՞նչ արեցիք` հաղթեցի՞ք, չհաղթեցիք, որովհետև գորիսեցին գիտի` ում է իր ձայնը տալիս, ում վստահում:

Իրավունք չունեք կապանցուն ասել՝ սրան ընտրեք, նրան մի ընտրեք, դուք դրա իրավունքը չեք վաստակել, հեռո՛ւ մնացեք»:

«Ասվում է` խմբակցության ղեկավարը գնաց Գորիս և այլն: Ես գնացել եմ, գնում եմ և գնալու եմ Գորիս, գնալու եմ Կապան, գնալու եմ Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզ, գյուղ և քաղաք, և որևէ մեկը թող իրեն որևէ բնակավայրի սեփականաշնորհման իրավունքով չգա և ձայնի բարձր դեցիբելներով ինչ-որ բաներ խոսի:

Տիկի՛ն Գրիգորյան, դուք չեք մասնակցնել, «Հայաստան» դաշինքը չի մասնակցել Գորիսի ընտրություններին, «Հայաստան» դաշինք անունով քաղաքական միավոր նախորդ ՏԻՄ ընտրություններին որևէ տեղ չի մասնակցել, հիմա ես չեմ հասկանում՝  ինչո՞ւ եք Գորիսում Առուշ Առուշանյանի գրանցած արդյունքները այստեղ կապիտալիզացնում:

Հիմա նույն տրամաբանությամբ մի ուրիշ տեղ էլ մի ուրիշ թեկնածու մի ուրիշ կուսակցության ռեբրենդինգով մասնակցի ու ասենք թե արդյունք գրանցի, էլի գալու եք այստեղ կապիտալիզացնե՞ք: Բա եթե այդքան մեծ կշիռ ունեք, գնացեք ձեր անունով մասնակցեք ՏԻՄ ընտրություններին, դա կլինի իսկական մարտահրավեր»,- ասաց Կոնջորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: