Սպիտակ տունը չի հաստատում Բայդենի և Էրդողանի հանդիպման մասին Թուրքիայի նախագահի հայտարարությունը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱՄՆ կառավարությունը դեռ աշխատում է այս շաբաթ Հռոմում կայանալիք G20-ի գագաթնաժողովի ընթացքում նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր հանդիպման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե ԱՄՆ նախագահի հետ հանդիպելու է Գլազգոյում կլիմայական գագաթնաժողովի ընթացքում և քննարկելու է F-35 կործանիչների հարցը։

«Մենք օրացույցում տեղ ունենք, աշխատում ենք վերջնական տեսքի բերել լրացուցիչ երկկողմ հանդիպումները։ Ես դեռևս ոչինչ չեմ կարող կանխատեսել»,- ասել է Փսակին։

Նա նաև անդրադարձել է Թուրքիայի հետ անցյալ շաբաթ ծագած դիվանագիտական ճգնաժամին, երբ Էրդողանը սպառնում էր վտարել երկում ԱՄՆ-ի ու ևս 9 երկրի դեսպաններին՝ բանտարկված բարերար ու իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելու կոչի պատճառով։

Փսակին ասել է, որ ԱՄՆ-ը հետ չի կանգնում հայտարարության բովանդակությունից։

«Մենք շարունակում ենք խոսել բանտարկված ակտիվիստների, լրագրողների ու անհատների մասին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Թուրքիայում։ Մենք նաև մասնավոր ու հրապարակային ենք հարցերը բարձրացնում, որտեղ տեսնում ենք մտահոգություններ, ինչպես այս դեպքում»,- ասել է Փսակին՝ հավելելով․ «Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի դաշնակից, երկիր, որի հետ մենք կշարունակենք աշխատել ընդհանուր շահերի ուղղությամբ՝ շարժվելով առաջ»։

 

Էմմա Չոբանյան