Ընտրելով Գևորգ Փարսյանին՝ ընտրում եք Քոչարյանին և նրա թիմին․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը դիմեց քաղաքացիներին՝ հորդորելով մասնակցել առաջիկայում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին ու չընտրել իշխող քաղաքական ուժին։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց ԱԺ ամբիոնից նախընտրական քարոզչությամբ չզբաղվել։

«Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքի բարձր վարձատրվող PR մասնագետները խորհուրդ են տվել ՏԻՄ ընտրություններում «չերևալ», որպեսզի քաղաքացիների մոտ Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցիացիա չառաջանա։

«Դա տեղի ունեցավ Գորիսում՝ Առուշ Առուշանյանի դեպքում, որտեղ դաշինքն ամեն կերպ զերծ մնաց քարոզարշավին մասնակցելուց և զերծ պահեց Առուշանյանի անունը Ռոբերտ Քոչարյանի անունից։ Հետո, երբ ընտրությունները կայացան, ասացին՝ այ տեսաք, մենք հաղթեցինք»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ նույնը հիմա տեղի է ունենում Կապանում:

«Նույն մարդիկ, Քոչարյանի թիմը փորձում են իրենց հեռու պահել Գևորգ Փարսյանից, բայց սատարում է Գևորգ Փարսյանին: Ընտրելով Գևորգ Փարսյանին՝ դուք ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին և նրա թիմին»,- նշեց Վահագն Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: