Ավազակային հարձակում Երևանում. Կապել են ձեռքերն ու ոտքերը, ածելիով մարմնական վնասվածքներ պատճառել, հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մարտի 28-ին Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, 2018թ. մարտի 28-ին՝ ժամը 07:10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել առ այն, որ մարտի 27-ի լույս 28-ի գիշերը՝ ժամը 02:00-04:30-ի սահմաններում, երկու դիմակավորված անձ մուտք են գործել Երևան քաղաքի Նոր Խարբերդում գտնվող իր տուն, դանակի սպառնալիքով կապել ձեռքերն ու ոտքերը, ածելիով մարմնական վնասվածքներ պատճառել, ապա բնակարանից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար և հեռացել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔԳՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան։

Քրեական գործով Նոր Խարբերդի բնակիչը ճանաչվել է տուժող։ Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են կպչուն ժապավեն, արնանման նյութի հետքեր, արնանման նյութի հետքերով ածելի և տետր, որի վրա առկա գրառմամբ պահանջել են գումար՝ սպառնալով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրել։ 

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: