500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը կարող է չունենալ բարձրագույն կրթություն․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարչե Տերտերյանը՝ թվարկելով նախատեսվող մի շարք փոփոխություններ:

Ինչպես նշեց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, ըստ առաջարկվող փոփոխությունների՝ համայնքը իր պաշտոնական համացանցային կայքում պետք է պարտավոր լինի տեղադրել համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը և դրա կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

«Երկրորդը՝ ավագանու նիստերի հետ կապված փաստաթղթերը ավագանու անդամներին նաև էլեկտրոնական եղանակով տրամադրելու պարտավորությունն է: Ավագանու նիստերը կարող են հրավիրվել նաև հեռավար եղանակով»,- նշեց նա:

Փոխնախարարի խոսքով՝ ավագանու անդամի լիազորությունները, ըստ փոփոխությունների, կարող են դադարեցվել օրենքի ուժով՝ ստեղծված փակուղուց դուրս գալու համար, երբ հնարավոր չէր լինում արձանագրություն կազմել:

Նախատեսվող փոփոխություններից մեկի համաձայն՝ 500-ից պակաս հաշվառված բնակիչներ ունեցող համայնքների վարչական ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալու անհրաժեշտության պահանջը հանվել է։

Մանրամասները ՝ տեսանյութում: