Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կարող է դադարեցնել իր գործառույթների մեծ մասի իրականացումը. The Guardian

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կարող է դադարեցնել իր գործառույթների մեծ մասի իրականացումը և հաջորդ տարի աշխատանքը հասցնել նվազագույնի, եթե Ռուսաստանի հետ համաձայնություն ձեռք չբերվի դիվանագետների համար վիզաների քանակի ավելացման վերաբերյալ, գրում է The Guardian-ը։

Հոկտեմբերի սկզբին ԱՄՆ-ը դադարեցրել է վիզաների տրամադրումը Մոսկվայում, և ՌԴ քաղաքացիները վիզա ստանալու հաար ստիպված են մեկնել Վարշավայում ԱՄՆ դեսպանատուն։

«Մենք պետք է շուտով առաջընթաց գրանցենք։ Մենք կբախվենք մի իրավիճակի, երբ մեզ համար դժվար կլինի շարունակել դեսպանատան աշխատանքը՝ բացառությամբ ժամանակավոր հիմունքների»,- լրագրողներին ասել է Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան:

«Մենք ամեն ինչ կանենք՝ դիվանագիտական առաքելությունը բաց պահելու համար»,- հավելել է նա՝ զգուշացնելով, որ դեսպանատան այլ գործառույթներ, օրինակ՝ դիվանագիտական նամակներ ուղարկելը, կդժվարանա առանց լրացուցիչ անձնակազմի։

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ապրիլին հետ կանչեցին իրենց դեսպաններին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատժամիջոցներ սահմանեց և վտարեց 10 ռուս դիվանագետների՝ Մոսկվային մեղադրելով կիբերհարձակումների և ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ:

Դեսպանները վերադարձել են հունիսին, սակայն Մոսկվայում դեսպանության անձնակազմի թիվը կրճատվել է 2017 թվականի սկզբին՝ 1200 աշխատակցից հասնելով 120-ի։ Այս մասին հայտնել է Պետքարտուղարության աշխատակիցը։

Նա հայտնել է, որ դեսպանությունում չկան բավարար թվով աշխատակիցներ հիմնական խնդիրները կատարելու համար, ինչպես, օրինակ, դիվանագիտական ներկայացուցչության դարպասներ բացել-փակելը, հեռախոսային զանգերի անվտանգության ապահովումն ու վերելակների սպասարկումը։

Ռուսաստանն օգոստոսի 1-ից արգելել է դեսպանություններին ՌԴ-ից կամ երրորդ երկրից աշխատակիցների վարձել, ինչի արդյունքում ԱՄՆ-ը ստիպված է եղել աշխատանքից ազատել ավելի քան 200 մարդու։

Տաթև Ֆռանգյան