Դեմարկացիայի համար, այո, պետք է օգտագործվի Խորհրդային միության քարտեզը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ի՞նչ քարտեզների մասին էր խոսում ՌԴ նախագահը, երբ հայտարարում էր, որ ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների սահմանը խորհրդային շրջանում։

«Արդյո՞ք դուք գտնում եք, որ իսկապես սահմանային հարցի քննարկումների ժամանակ Հայաստան, Ադրբեջան և Ռուսաստան եռակողմ քննարկումներ են պետք, արդյո՞ք ռուսական բանակի գենշտաբի քարտեզների շուրջ են անցնելու այդ քննարկումները։ Եվ եթե այո, արդյո՞ք համոզված եք, որ այդ քարտեզները համընկնում են կամ գոնե հիմքում ունեն ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքը, որի վրա դուք անընդհատ հղում եք անում»,- հետաքրքրվեց Կյուրեղյանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ քարտեզները, որի մասին խոսել է ՌԴ նախագահը, եթե ոչ 100, ապա 99 տոկոսով համընկնում է Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով նկարագրված ՀՀ-ին։ Այո, ես կարծում եմ՝ պետք են այդ քարտեզները, այդ քննարկումները։ Եվ դա չի նշանակում, որ այդ քարտեզների օրինակներից ՀՀ-ում չկան։ Այստեղ խնդիրն այն է, որ ՌԴ-ն՝ որպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որպես միջնորդ, նաև այս գործում ներգրավվածություն ունի և պետք է ունենա»։

«Դելիմիտացիայի համար, այո, պետք է օգտագործվի ԽՍՀՄ քարտեզը։ Թե որ թվականինը, մենք ասել ենք՝ էն քարտեզը, որ իրավական հիմք ունի։ Մենք պետք է խորանանք իրավական հիմքերի մեջ, որովհետև մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր թվականների քարտեզներն ընդամենը իրար վերատպումներ են։ Մենք պետք է այդ քարտեզներով խորանանք, հասկանանք՝ որն է, որ ունի իրավական հիմք։ Այդ քարտեզների մեջ տարածքային որոշակի տարբերություններ կան»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: