Սաակաշվիլին հրաժարվում է բանտային հիվանդանոց տեղափոխվել․ Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը խնդրանքով է դիմել Վրաստանի ԱՆ-ին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ուկրաինայի Գերագույն ռադայի Մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին այցելելուց հետո հայտնել է, որ վերջինս հրաժարվել է տեղափոխվել բանտային հիվանդանոց՝ համարելով, որ այնտեղ իր համար անվտանգ չէ։

«Նա չի տեղափոխվի բանտային հիվանդանոց, որը գտնվում է գաղութում: Նա կարծում է, որ այնտեղ իր կյանքի համար անվտանգ չէ»,- այցից հետո լրագրողներին ասել է Դենիսովան, որի տեսագրությունը հրապարակվել է Telegram-ում։

Նրա խոսքով՝ այսօր կամ վաղը ուկրաինացի բժիշկը կայցելի քաղաքական գործչին ու կհետազոտի նրան:

«Մեր հանդիպումից հետո նա կհանդիպի բժշկի հետ, ուստի մենք դեռ չգիտենք հետազոտությունների արդյունքները, բայց ուկրաինացի բժիշկը ևս այստեղ է, և հուսով եմ՝ այսօր կամ վաղը առավոտյան նա նույնպես Միխայիլի մոտ կլինի»,- ասել է Դենիսովան։

Ուկրաինայի օմբուդսմենը դիմել է Վրաստանի Արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությանը՝ անհրաժեշտության դեպքում Միխայիլ Սաակաշվիլիին «Վիվա Մեդ» կլինիկայում բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ Դենիսովայի խոսքով՝ քրեակատարողական ծառայության և այս կլինիկայի միջև կա պայմանավորվածություն․ այստեղ բուժօգնություն է ստացել շուրջ 600 դատապարտյալ։

Տաթև Ֆռանգյան