Լավրովը մեկնաբանել է Դոնբասում Ուկրաինայի կողմից «Բայրաքթար» անօդաչուների կիրառումը

Լուրեր

23.08.2026 | 12:20
Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել «Օլիմպիակոսում»
23.08.2026 | 12:06
Մեսիի գոլը չի օգնել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:39
Քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված․ ՆԳՆ
23.08.2026 | 11:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:05
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
23.08.2026 | 10:37
Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել. կա զոհ
23.08.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
Բոլորը

Մոսկվան ստուգում է Ուկրաինայի կողմից Դոնբասում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին տեղեկությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշենք, որ Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ առաջին անգամ Դոնբասում օգտագործել են «Բայրաքթար» անօդաչուն և կառավարվող ռումբով ոչնչացրել հակառակորդի թնդանոթը։

«Ինչ վերաբերում է Դոնբասում Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի կիրառման մասին հաղորդագրություններին, մենք հիմա վերստուգում ենք այն։ Կիևի իշխանությունների վերջին հայտարարություններից շատ դժվար է հասկանալ՝ որտեղ է ճշմարտությունը, որտեղ՝ հորինվածքը»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ Մոսկվան այդ տեղեկությունը ստուգում է «բոլոր հնարավոր միջոցներով», այդ թվում՝ Դոնբասի ներկայացուցիչների հետ շփումներով։

Էմմա Չոբանյան