Վտանգներ տեսնում եմ. Ալեն Սիմոնյանը՝ Հոկտեմբերի 27-ի կրկնվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հոկտեմբերի 27-ի տարելիցին ԱԺ նախագահն ու պատգամավորները խորհրդարանի բակում մասնակցեցին հիշատակի արարողության։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դիտարկմանը, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ։

«Ես գիտեմ, որ առանձնացված մաս գոյություն ունի քրեական գործից։ Ես հիմա չեմ ուզում բարձրաձայնել իմ անձնական կարծիքը, բայց կարծում եմ, որ հիմնական պատճառները, հիմնական մասնակիցները և այն հարցերը, որոնք բաց են մնացել, մեր հանրությունը գիտի, ինչպես գիտեր, որ ընտրությունները այդ 22 տարվա ընթացքում կեղծվում էին, ինչպես որ գիտեր ամեն ինչ։ Ավելորդ եմ համարում հիմա անուններ հնչեցնել, բայց վստահեցնում եմ՝ մենք բոլորս այդ հարցերի պատախսանները կստանանք նաև իրավական մակարդակում»,- նշեց ԱԺ նախագահը։

Հարցին, թե արդյոք երբ ոճրագործության համար չեն պատժվում, դա նոր ոճրագործությունների առիթ չի՞ կարող է հանդիսանալ, և արդյո՞ք այսօր վտանգներ չկան, Սիմոնյանը պատասխանեց. «Վտանգներ, այո, բնական է, տեսնում եմ: Ինչ վերաբերում է պատժվել-չպատժվելուն, ես պաշտոնյա եմ և իրավունք չունեմ որևէ հայտարարություն անել, որն իր մեջ կարող է մեղադրանք ապարունակել և հետագայում ազդել իրավական պրոցեսների վրա: Այդ առումով ես կաղապարված եմ, իսկ քաղաքական առումով արդեն ասացի, որ բնական է, որ հիմնական դերակատարները պատժված են, գտնվում են բանտում, և մենք այսօր խնդիր ունենք հասկանալ պատճառները, ովքեր են դրդողները, այն մարդիկ, որոնք միգուցե քաղաքական կամ միգուցե ոչ քաղաքական շահ են ունեցել: Իսկ այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի, և ես չեմ կարծում, որ հիմա իրվասու եմ դրա մասին բարձրաձայնել»:

Մանրամասները՝ տեսանյութում: