Կարեն Անդրեասյանը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Լիտվայի կառավարության գործընկերներին հրավիրում եմ մասնակիցը դառնալու Հայաստանի բարեփոխումների լայն օրակարգին՝ ուղղված դատաիրավական, Սահմանադրության բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտներ ստեղծելուն, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավելի լավ կառավարման ապահովմանը։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեի հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Հանդիպման ընթացքում դեսպանը Լիտվայի արդարադատության նախարարի անունից Կարեն Անդրեասյանին հրավիրել է Վիլնյուս՝ մի շարք ուղղություներով համագործակցելու համար։

Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը՝ Վիլնյուս այցելելու հրավերի համար ու դեսպանի հետ քննարկել է մի շարք ոլորտներում ևս համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները: Դրանք վերաբերել են էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, ոստիկանության բարեփոխումներին, ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարին և այլն։

Նախարարը, ի թիվս այլ գործոնների, մեկնարկած բարեփոխումները հաջողելու գրավական է համարել այդ գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը և դրա ուղղությամբ ձեռնարկված ու շարունակվող աշխատանքների մասին մանրամասներ է ներկայացրել Լիտվայի դեսպանին։

Դեսպանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարություն-քաղաքացիական հասարակություն ակտիվ համագործակցությունը և բարեփոխումների մի շարք ուղղություններով սեփական փորձով կիսվելու ու փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել։