ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են անում Թուրքիային F-16 կործանիչներ չվաճառել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱՄՆ դեմոկրատ և հանրապետական 11 կոգրեսականներ կոչ են արել նախագահ Ջո Բայդենին՝ մերժել Թուրքիայի՝ F-16 կործանիչներ ձեռք բերելու դիմումը։ Այս մասին գրում է «Ահվալ»-ը։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները մտահոգություն են հայտնել այն տեղեկությունների կապակցությամբ, որ Թուրքիան կարող է գնել 40 F-16 կործանիչ և F-16-ի 80 արդիականացման համալիր։ Այս մասին ասվում է հոկտեմբերի 25-ին Սպիտակ տուն ուղարկված նամակում։

Կոնգրեսականները նշում են, որ չեն կարող թույլ տալ խաթարել իրենց ազգային անվտանգությունը՝ կործանիչներ ուղարկելով պայմանագրային մի դաշնակցի, որն իրեն շարունակում է պահել հակառակորդի պես։

Նամակը կազմել են հանրապետական Նիկոլ Մալիոտակիսն ու դեմոկրատ Քերոլայն Մալոնին։

«ԱՄՆ-ն չի կարող այս պահին թույլ տալ որևէ ժամանակակից ռազմական տեխնիկա փոխանցել Թուրքիայի կառավարությանը»,- ասվում է նամակում։
Նշենք, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 պաշտպանական համակարգերի ձեռքբերումից հետո ԱՄՆ-ն Անկարային հեռացրեց F-35 կործանիչների ծրագրից և պատժամիջոցներ սահմանեց։

Էմմա Չոբանյան