«Վրեժ» բառը Փաշինյանն էր օգտագործում․ Վարդևանյանը՝ ընդդիմությանը «ռևանշիստ» որակելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Խոսվեց «ռևանշիզմ» եզրույթի վերաբերյալ»,- այս մասին ԱԺ այսօրվա նիստում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ելույթին, որում նա ընդդիմադիրներին անվանեց «ռևանշիստ ուժեր»:

«Ամենազարմանալին այն է, որ այդ ձևակերպումը ընդդիմադիր ուժերին այսօր վերագրում է թշնամի երկրի ղեկավար, միջազգային մի շարք հանցագործությունների հետ առնչություն ունեցող Ալիևը: Այդ ո՞նց է ստացվում, որ այդ հռետորաբանությունն օգտագործվում է այս դահլիճում:

«Վրեժ»-ի մասին ձևակերպումը, բարձր դիրքից, կարգավիճակից տվել է Նիկոլ Փաշինյանը: Ես  հիշում եմ, որ 2020թ. նոյեմբերի 10-ին, ուշ ժամի, երբ որ հայ հասարակությունը շոկի մեջ էր, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը: «Վրեժ» բառը հենց այդ ժամանակ էր օգտագործում:

Մյուս հանգամանքն այն է, որ վերջին երեք տարիների ընթացքում վրեժ ձևակերպենք թե քաղաքական դրդապատճառ, կան հարուցված քրեական գործեր, որոնց մեջ քաղաքական տարրը գերակայում է իրավականին»,- նշեց Վարդևանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: