Դուք բոլորով, ես՝ մենակ, հա՞․ ընդդիմությունը բուռն արձագանքեց «Ռևանշիստական ուժեր» ձևակերպմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիր գործընկերների վերջին ելույթներին, նա «ռևանշիստական ուժեր» անվանեց ընդդիմադիրներին, որին ընդդիմությունը բուռն արձագանքեց, դահլիճից սկսեցին խոսել, իրարանացում սկսվեց:

«Ի՞նչ է նշանակում ռևանշիստ»,- տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Մյուս պատգամավորները ևս սկսեցին տեղից խոսել։ ԱԺ նիստը նախագահող Հակոբ Արշակյանը կոչ արեց տեղից չխոսել։

«Հիմա դուք բոլորով, ես՝ մենակ հա՞, ոնց որ:  Ելույթ եմ ունենում, ամբիոնի մոտ եմ, սա քաղաքական թիվ մեկ ամբիոնն է, և ես ձեզ կոչ եմ անում և հորդորում եմ հարգել այս ամբիոնը։ Լռեք, երբ որ ես ելույթ եմ ունենում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։

«Հլը դուրս արի»,- հնչեց դահլիճից։

«Ո՞նց, հլը դուրս արի», – արձագանքեց Հովհաննիսյանը։

Հակոբ Արշակյանը հանգստության կոչ արեց, խնդրեց այլևս տեղից չարձագանքել։

«Պարոն Օհանյան, ինչի՞ համար եք էս անում, ինչի՞ եք տեղից արձագանքում:

Հանգի՛ստ, տիկին Կյուրեղյան, ես ձեր խմբակցության ղեկավարի հետ եմ խոսում,  հարգալից վերաբերմունք ունեց: Խնդրում եմ տեղից այլևս չարձագանքել»,- ասաց Արշակյանը:

Հովհաննիսյանը շարունակեց ելույթը՝ նշելով. «Խորհրդարանում ներկայացված ռևանշիսատական ուժերը բովանդակության հետ կապված միշտ խնդիրներ են ունենում, նրանք փորձում են իրենց մտքերը համեմել իրականության հետ կապ չունեցող հայտարարություններով: Բոլորը ձեզ տեսնում են, լսում են և մարդիկ մեկ վայրկյանում բացահայտ գնահատական տալիս են ձեր խոսքին, որոնք էլ իրենց հետևանքն են ունենում ռեալ կյանքում:

Երեկ շատ վտանգավոր արտահայտություն հնչեց Գեղամ Մանուկյանի կողմից, պրն Մանուկյանի կողմից սա ավանդույթ է դարձել, երբ լեզուն մտքից առաջ է ընկնում: Ի՞նչ է նշանակում ասել՝ որ անկախության օրվա միջոցառմանը ժողովուրդը բաժանվել էր երկու մասի՝ մի մասը ժողովուրդն էր, մի մասն էլ անհասկանալի մարդիկ էին, որոնք նստած էին հրապարակում: Դուք գիտեիք, որ այդ հրապարակում նստած էին զոհված զինծառայողների հարազատներ, վիրավոր զինծառայողներ և պատերազմի մասնակից մարդիկ:

Դուք հասկանու՞մ եք ինչ եք ասում այդ մարդկանց, հասկանու՞մ եք, որ ռեալ կյանքում սա կարող է ձեզ համար շատ վատ հետևանքներ ունենալ»:

Մանրամասները՝ տեսանյութում: