Զինվորականների կողմից պաշտոնանկ արված Սուդանի վարչապետը գիշերն ազատ է արձակվել

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Զինվորականների կողմից պաշտոնանկ արված Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդուկը գիշերն ազատ է արձակվել և վերադարձել Խարթումի իր նստավայր։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են նրա գրասենյակից:

«Այս գիշեր վարչապետ Աբդուլլահ Համդուկը կնոջ հետ վերադարձել է Խարթումի իրենց նստավայր՝ խիստ անվտանգության պայմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դրանից կարճ անց հայտնի է դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսով զրուցել է Համդուկի հետ և ողջունել նրա ազատ արձակումը։ Միաժամանակ, անհայտ է մնում կալանավորված նախարարների գտնվելու վայրը։

Գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը երեքշաբթի հայտարարել է, որ Սուդանում զինված ուժերը իշխանության են եկել՝ քաղաքացիական պատերազմը կանխելու համար։

«Սպառնալիքները, որոնց ականատես եղանք անցյալ շաբաթ, կարող էին երկիրը տանել քաղաքացիական պատերազմի», – ասել է նա:

Բուրհանն ասել է, որ պաշտոնանկ արված վարչապետ Աբդուլլահ Համդուկը պահվել է գեներալի տանը՝ «իր իսկ անվտանգության համար»։

Տաթև Ֆռանգյան