Ալիևը Էրդողանի հետ հանդիպմանը կրկին հիշել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, որ այն կկապի «ամբողջ թյուրքական աշխարհը»

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի գրավյալ Քաշաթաղի Աղաձոր գյուղում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդիպումից հետո մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ հիշել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Այսօր, երբ մենք գտնվում ենք այստեղ՝ Զանգիլանում, սխալ կլիներ չասել «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Զանգիլանը գտնվում է Արևելյան Զանգեզուրի շրջանում և այստեղից անցնող «Զանգեզուրի միջանցքը» կմիացնի ամբողջ թյուրքական աշխարհը։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում դրա իրագործման ուղղությամբ։ Համոզված եմ, որ մոտ ապագայում այդ քայլերը կտան իրենց պտուղները»,- ասել է Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք՝ Հայաստանը «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման պարտավորություն չունի և չի ստորագրել որևէ միջազգային փաստաթուղթ։ ՀՀ իշխանություններն էլ տարբեր մակարդակներում հայտարարել են, որ հայկական կողմը չի պատրաստվում որևէ միջանցք բացել Հայաստանում Ադրբեջանի համար։

Էմմա Չոբանյան