Կոլումբիայի համալսարանում կանցկացվի առցանց պանելային քննարկում Թուրքիայի ռազմական արդյունաբերական համալիրի վերաբերյալ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Երեքշաբթի օրը, հոկտեմբերի 26-ին, Արևելյան ստանդարտ ժամանակով (EDT) ժամը 11-ից մինչև 12:30-ը (Հայաստանի ժամանակով` 19:00-20:30) տեղի կունենա առցանց պանելային քննարկում, որի առանցքային թեման է Թուրքիայի ռազմական արդյունաբերական համալիրը: Քննարկումը կազմակերպված է Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի կողմից՝ համագործակցելով Թուրքական ժողովրդավարության ծրագրի հետ։

Միջոցառմանը, որն ընդգծում է Թուրքիայի անօդաչու թռչող սարքերի ծրագրի վտանգավոր աճը, ինչն անցյալ աշնանը արցախյան պատերազմի ժամանակ ավերածությունների ու մարդու իրավունքների ոտնահարումների պատճառ դարձավ, ելույթ կունենան հրավիրված բանախոսներն՝ սենատոր Ջեյմս Լենկֆորդը (Հանրապետական, Օկլահոմա) և կոնգրեսական Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա):

Պանելային քննարկման մասնակիցների թվում են՝ Code on the Road-ի հիմնադիր ու տնօրեն և «Կինը ահաբեկչության և արմատականացման կիզակետում» BBC-ի փորձագետ Այա Բուրվեյլան, Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ աշխատակից Մայքլ Ռուբինը և Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության հաստատման և իրավունքների պաշտպանության ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը: Թուրքական ժողովրդավարության ծրագրի Խորհրդատվական խորհրդի անդամ Նորման Ռոուլը հանդես կգա որպես մոդերատոր: