Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության ծրագիրը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի համանախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական հանդիպումը: Այաս մասին տեղեկացնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող մի շարք երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները:

Հաշվի առնելով, որ այս ձևաչափով սա առաջին քննարկումն էր Կառավարության ձևավորումից հետո՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության ծրագիրը, դրա հիմնական ուղենիշները և նախատեսված բարեփոխումները: Փոխվարչապետը նշել է, որ մի շարք ոլորտներում արդեն իսկ ձևավորված լուրջ համագործակցություն կա, որի հենքի վրա հնարավոր է առավել խորացնել և ընդլայնել համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակը: Մասնավորապես, առանձնացվել են ենթակառուցվածքների, կանաչ տնտեսության, մարդկային կապիտալի զարգացման ուղղությունները: Անդրադարձ է կատարվել ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու նպատակով ջանքերի համախմբման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ մի շարք միջազգային գործընկերներ առանցքային աջակցություն են ցուցաբերել ճգնաժամերի հաղթահարման ուղղությամբ: Կարևորվել է նաև հանրային կառավարման բարեփոխումներն ու թվայնացման օրակարգը:

Հանդիպման ընթացքում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Կառավարության ֆիսկալ քաղաքականության հիմնական ուղղությունները և մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված ընթացիկ միջոցառումները:

Միջազգային գործընկերները բարձր են գնահատել այս ձևաչափով քննարկումների անցկացումը և հանդիպումը շարունակել հարց ու պատասխանով: