Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետը հայտարարել է, թե Բաքուն հետևում է «Հայաստանի սադրանքներին և համարժեք միջոցներ ձեռնարկում»

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանն ուշադրությամբ հետևում է Հայաստանի առանձին ուժերի կողմից հնարավոր սադրանքներին, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո ապրում են ռևանշիստական գաղափարներով։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նման հայտարարություն է արել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը։

«Չնայած Ադրբեջանի խաղաղության կոչերին՝ ապակառուցողական գործողություններ են նկատվում Հայաստանի կողմից, որոնք մինչև հիմա չեն ցանկանում հաշտվել պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ ու ապրում են ռևանշիստական գաղափարներով»,- ասել է Նագիևը։

Նա նշել է, որ իր կողմից նշված «տարրերը մշտապես հակաադրբեջանական քարոզչություն են իրականացնում»՝ փորձելով տարաձայնության սերմեր ցանել Ադրբեջանում բնակվող տարբեր ազգերի միջև ու ձգտում են սրել հարևան երկրների հարաբերությունները Բաքվի հետ։

«Ադրբեջանի համապատասխան պետական մարմիններն ուշադրությամբ հետևում են Ադրբեջանի դեմ հայկական կողմի հնարավոր սադրանքներին ու համարժեք միջոցներ ձեռնարկում»,- հայտարարել է Ալի Նագիևը։

Էմմա Չոբանյան