Թագուհի Թովմասյանը փակ նիստից մանրամասներ է ներկայացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ-ում ընթանում է շփման գծում տիրող իրավիճակին, սահմանազատման խնդիրներին առնչվող թեմայով հրատապ փակ նիստ, որը նախաձեռնել են ընդդիմադիր պատգամավորները: Հրավիրված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:

«Ես խորը հիասթափված եմ և դուրս եկա քննարկումից, որովհետև չեմ ցանկանում շարունակել լսել այս խեղկատակությունը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց  «Պատիվ ունեմ»խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով քիչ առաջ դուրս եկավ քննարկումից:

«Որևէ հարցի ըստ էության պատասխան չի տրվում, ինչ հարցնում ենք, ասում են՝ պետական գաղտնիք է։ Նույնիսկ սահմանի երկայնքի չափը չի ասվում, ասում են՝ պետական գաղտնիք։ Սա ուղղակի արհամարհանք է խորհրդարանի նկատմամբ։ Ես պարզ հարցեր եմ հնչեցրել՝ ինչո՞ւ պատերազմից հետո կահավորված չեն Հայաստանի սահմանները, ի՞նչն էր մեզ խանգարում։ Երկրորդ հարց՝ ինչո՞ւ ՀՀ պետական սահմանը կարողացավ հատել ադրբեջանական զինուժն այն պայմաններում, երբ մենք պետք է ունենայինք դիմադրություն, առնվազն սահմանների պաշտպանություն։ Ինչո՞ւ է հովիվը դիմավորել ադրբեջանական զինուժին։ Ես իմ այս երկու հարցն ուղղեցի Կամո Քոչունցին, պատասխանը չստացա և դուրս եկա։

Այն վարքագիծը, որը նա դրսևորում է՝ ամեն ինչից կիսատեղյակ, կամ ձևանում է և խուսափում է կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխան տալուց։ Սա ուղղակի անիմաստ քննարկում է։ Փաստացի դեմարկացիա է տեղի ունեցել սահմանին, Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները եկան, իրենք հենակետը դրեցին, հաստատվեցին։ Ինչի՞ հիման վրա է տեղի ունեցել դեմարկացիան, այս մարդը չի պատասխանում»,- նշեց Թովմասյանը։

«Սա իշխանության հստակ տեսակետն է՝ որևէ հարցի կոնկրետ պատասխան չտալ»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: