Ամստերդամի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Ուկրաինային վերադարձնել Ղրիմի թանգարանների սկյութական ոսկու հավաքածուն

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ամստերդամի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Ուկրաինային վերադարձնել Ղրիմի թանգարանների սկյութական ոսկու հավաքածուն, որն այժմ գտնվում է Նիդե8լանդներում: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այսպիսով, դատարանը հաստատել է Նիդերլանդների մայրաքաղաքի շրջանային վարչական դատարանի նախորդ՝ 2016 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը։

«Ղրիմ. Ոսկե կղզին Սև ծովում» ցուցահանդեսն Ամստերդամի Ալարդ Փիրսոնի թանգարանում անցկացվել է 2014 թվականի փետրվարի 7-ից օգոստոսի 31-ը և բաղկացած է եղել Ղրիմի չորս ու Կիևի մեկ թանգարանների ցուցանմուշներից։ Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցումից հետո վեճ է ծագել՝ ցուցանմուշները վերադարձնել Ղրի՞մ, թե՞ փոխանցել Ուկրաինայի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներ։

Այն ժամանակ Ուկրաինան հաղթեց առաջին ատյանի դատարանում դատավարությունը: Այնուհետև Նիդերլանդների դատարանը սահմանեց, որ ցուցանմուշները պետք է Կիևին վերադարձվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թվականի կոնվենցիայի հիման վրա, որն ընդգծում է, որ մշակութային ժառանգությունը պատկանում է ինքնիշխան պետությանը։

2017 թվականին Ղրիմի թանգարանները բողոք ներկայացրեցին այս որոշման դեմ։

Նախորդ դատավարության ժամանակ դատարանն առաջնորդվել էր նրանով, որ Ղրիմն ինքնիշխան պետություն չէ և չի կարող հավակնել արվեստի օբյեկտների նկատմամբ իր իրավունքին։ Այսպիսով՝ որոշումը, թե ում պետք է վերադարձվեն ցուցանմուշները, պետք է ուկրաինական դատարանը կայացնի այն բանից հետո, երբ դրանք հայտնվեն Ուկրաինայի տարածքում։

2016 թվականին Ուկրաինան պարտավորվել է նաև ցուցանմուշների պահպանման համար Նիդերլանդների թանգարանին վճարել 111 հազար եվրո։

Տաթև Ֆռանգյան