Ճապոնիան իր մտահոգությունն է հայտնել ՌԴ-ին և Չինաստանին՝ Ցուգարու և Օսումի նեղուցներով նրանց ռազմանավերի համատեղ անցման կապակցությամբ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ճապոնիայի կառավարությունը դիվանագիտական ուղիներով Ռուսաստանին և Չինաստանին հայտնել է, որ անհանգստացած է Ցուգարու և Օսումի նեղուցներով ռուսական ու չինական ռազմանավերի վերջին համատեղ անցմամբ։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչ վերաբերում է Ցուգարու և Օսումի նեղուցներով ռուսական և չինական նավերի համատեղ անցմանը, նման բան առաջին անգամ ենք տեսնում և շարունակում ենք հատկապես ուշադիր հետևել գործողություններին։ Դիվանագիտական ուղիներով մենք մեր մտահոգությունն ենք հայտնել երկու երկրներին՝ Ռուսաստանին և Չինաստանին։ Այսուհետև մենք մտադիր ենք հետևել իրավիճակի զարգացմանը»,- պարզաբանել է նախարարը։

Մոտեգին նաև նշել է, որ Ռուսաստանի հետ կապված, բացի նավերի անցման խնդրից, «կան այլ չլուծված խնդիրներ, այդ թվում՝ տարածքային հարցեր»։

«Կան հարցեր, այդ թվում՝ տարածքների վերաբերյալ, որոնց շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն․ ավելի վաղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկխոսությունը շարունակվելու է»,- հավելել է նա։

Անցած շաբաթ Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ 10 ռուսական և չինական ռազմանավ է անցել Օսումի նեղուցով, իսկ «ժամը 10.00-ին Նագասակի պրեֆեկտուրայի Դանջո կղզիներից 130 կիլոմետր հարավ գրանցվել է ուղղաթիռի թռիչք և վայրէջք չինական ականակրի տախտակամածից»։ Օդ են բարձրացվել Ճապոնիայի օդային ինքնապաշտպանական ուժերի կործանիչներ։

Տաթև Ֆռանգյան