«Հայաստան» խմբակցությունը ծափահարություններով դիմավորեց կալանքից ազատված պատգամավորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.10.2021 | 10:25Ազգային ժողովի այսօր՝ հոկտեմբերի 26-ին մեկնարկած հերթական նիստերի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները ծափահարություններով դիմավորեցին դահլիճ մտնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, ով կալանքից ազատվելուց հետո առաջին անգամ է մասնակցում խորհրդարանի աշխատանքներին:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել հոկտեմբերի 14-ին. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ»: