Կարեն Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ Կարեն Անդրեասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում, բարձր գնահատել երկու երկրների  ռազմավարական և գործընկերային հարաբերություններն ու դեսպան Կոպիրկինին ներկայացրել Նախարարության  բարեփոխումների լայն օրակարգը։ Այն վերաբերել է Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության բարեփոխումներին և այլ ոլորտներին:

Կարևորելով նաև հանրային ծառայությունների բնագավառում բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումը՝ Կարեն Անդրեասյանը ՌԴ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունների միջև փոխգործակցության խորացման հնարավորությանը՝ հատկապես միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման ուղղությամբ։

Նախարարը դեսպանին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել անձամբ հանդիպելու ռուս գործընկերոջն ու քննարկելու փորձի փոխանակմանը վերաբերող մի շարք հարցեր։