Ընդդիմության և իշխանության կենաց-մահու կռիվը՝ հանուն աթոռի, նպաստեց, որ հասարակությունը չսթափվի․ Գագիկ Գինոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան

-Պարո՛ն Գինոսյան, պատերազմի մեկ տարին է լրանում։ Եվ այս ժամանակը պիտի բավարար լիներ, որ հասարակությունն իր հերթին, իշխանությունն ու ընդդիմությունն իրենց բաժին չափով հետևություններ արած լինեին։ Դուք տեսա՞ք այդ համազգային խոստովանությունը՝ սխալների, բացթողումների, ինչպե՞ս վիճակը կներկայացնեք։

-Լայն հասարակության մասին չեմ ուզում խոսել, բայց մինչև պատերազմը կային մարդիկ՝ բարձրաձայնում էին, որ մենք տեսակի կռիվ էինք պարտվում։ Դեռ 2015 թվականին լուսահոգի Կարեն Վարդանյանը գոռում էր կոկորդը պատռելով, որ անօդաչու թռչող սարքերի առանձին բանակ է պետք, և հետագայում՝ 2018-2019 թվականներին աղաղակում էր, որ կռիվը Մերձավոր Արևելքից գալիս է այս կողմ, կռիվն անխուսափելի է։ Իհարկե՝ կային նաև մտավորականներ, որոնք գիտեին՝ որոնք են մեր թերացումները և ինչի առաջ ենք կանգնելու։ Վերարժևորման դրսևորումներ դեռ մինչև պատերազմը կային և պատերազմից հետո էլ ընդդիմության և իշխանության կողմից վերարժևորման խնդիր էլ չկա, որովհետև եթե ինչ-որ մեկը գլորվում է անդունդը, ինքը գլորվելու ընթացքում, և երբ շարունակում է գլորվել, պետք է մտածի՝ գլուխը չջարդի, և ոչ թե մտածի, թե ոնց եղավ, որ սայթաքեց և սկսեց գլորվել։

-Եվ ինչ մնաց՝ այդ գլորվողն իր ընթացքը կասեցնի։

-Հա՛։ Այ՝ Ձեր մատնանշած իշխանությունների, նախկին իշխանության՝ ընդդիմության, կենաց-մահու կռիվը՝ հանուն աթոռի, նպաստեց, որպեսզի հասարակությունը չսթափվի և ինքնաբերաբար այդ պայքարը ինքնախարազանման, մեր սխալների վերարժևորման, մեր սխալները, թերացումները վերաիմաստավորելու և վերախմբագրելու փոխարեն մենք՝ հանրության մեծամասնությունը, տրվեցինք այդ աթոռակռվի հունիսյան տեսարաններին։ Մենք սկսեցինք երկու կողմի սրիկաներին արդարացնել մյուսի հետ համեմատության մեջ, ոչ թե ասել, որ ինքը լավն է, ազգային է կամ պետականաշեն է, այլ մենք սկսեցինք՝ ա՛յ, դու համեմատում ես տականքի հետ, էն մյուսի կողմնակիցներից էլ՝ դու ի՞նչ ես ուզում և այլն։ Այսինքն՝ մենք ոչ թե բացարձակ արժեքներ էինք ուզում սերմանել կամ դնել ի ցույց և այդ բացարձակ արժեքներով փորձել հանրությանը դարձի բերել, և հասկացնել այն բացթողումները՝ ինչի պատճառով ենք էս օրվան հասել, մենք սկսեցինք համեմատության մեջ նայել և ամեն մեկն իր փաստարկներով էր։

-Բայց այդ համազգային խոստովանությունը անհրաժեշտ էր, չէ՞, որ տեղի ունենար՝ սկսած քաղաքական գործիչներից։ Հասարակությունն էլ իր հերթին պիտի անկեղծ գտնվեր, խոստովաներ, որ մենք ենք համալսարաններում խաբել ու չենք կրթվել, բանակի անպատրաստ կադր ենք եղել, մենք ենք բանակից փողով ազատել մեր բարեկամներին, մենք ենք կաշառքով ընդունվել բուհ, մենք ենք մեր պետությունից հարկեր թաքցրել և այսպես շարունակ։ 

-Կարծում եմ՝ բոլո՛ր օղակներում թերացումներ կան։ Սա համապետական, համազգային թերացում է։ Բայց ես ուզում եմ անհամեստորեն ինձ կարծեմ մտավորական և մտավորականության անունից ասել, որ ամենաշատը մենք ենք թերացել, որովհետև մենք պիտի իրական լյուստրացիա անեինք իրական պետական այրերին, հարցադրումներ անեինք՝ ովքեր են իրական իշխանությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան